Ստամբուլում հայկական գերեզմանատունը պղծած անձը կալանավորվել է

Ստամբուլում հայկական գերեզմանատունը պղծած անձը կալանավորվել է

Thu, 08 Oct 2026 11:23:20 +0400


Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատան մի շարք գերեզմաններ վնասելու կասկածանքով ձերբակալված անձը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Region Monitor-ը։

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհրդի հաղորդմամբ՝ անհայտ անձը մուտք էր գործել գերեզմանատան տարածք և վնասել 6 գերեզման։

Դեպքից հետո թաղային խորհուրդը դիմել է իրավապահ մարմիններին, իսկ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ Ոստիկանության իրականացրած քննության արդյունքում կասկածյալը նույնականացվել էր։ Մ.Ք. սկզբնատառերով անձը հուլիսի 9-ին ձերբակալվել էր։

Վանդալիզմի դեպքին արձագանքել էր նաև Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը՝ դատապարտելով հայկական համայնքի սրբազան արժեքների և հանգուցյալների հավերժական հանգստավայրերի նկատմամբ իրականացված վանդալիզմը։

«Պատրիարքական Աթոռը դատապարտում է մեր համայնքի սրբազան արժեքների և հավերժական հանգստավայրերի դեմ գործված այս անարգ հարձակումը»,- ասվում էր հայտարարությունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Եթե ԿԳՄՍՆ-ն ընդառաջ չգնա մեր խնդրանք-պահանջին, կլքենք գյուղը

Եթե ԿԳՄՍՆ-ն ընդառաջ չգնա մեր խնդրանք-պահանջին, կլքենք գյուղը Thu, 08 Oct 2026 15:07:57 +0400 ՀՀ…

10 րոպե ago

Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները

Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները Thu, 08 Oct 2026 15:05:27 +0400…

12 րոպե ago

Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել

Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել Thu, 08 Oct 2026 15:01:09…

16 րոպե ago

Նոր սարսափելի պատերազմ․ Պակիստանը միացավ, իսկ Թուրքիա՞ն

Նոր սարսափելի պատերազմ․ Պակիստանը միացավ, իսկ Թուրքիա՞ն Thu, 08 Oct 2026 15:00:30 +0400 Պակիստանը միացել…

17 րոպե ago

Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում պետքարտուղար Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը

Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում պետքարտուղար Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը Thu,…

19 րոպե ago

Ո՞վ է իրական Փաշինյանը

Ո՞վ է իրական Փաշինյանը Thu, 08 Oct 2026 14:45:48 +0400 Ես չգիտեմ՝ ով ինչպիսի կերպար…

32 րոպե ago