Տարկետում ստացածների համար նոր կարգավորու՞մ

Տարկետում ստացածների համար նոր կարգավորու՞մ

Thu, 08 Oct 2026 11:23:11 +0400


Հայաստանում տարկետում ստացած քաղաքացիների որոշ խմբերի համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային շեմը կարող է բարձրացվել՝ հասնելով 32 տարեկանի։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած համապատասխան նախագիծը։

Գործող կարգավորմամբ՝ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են մինչև 27 տարին լրանալը։ Սակայն նոր նախաձեռնությամբ նախատեսվում է առանձին դեպքերում այդ սահմանը բարձրացնել։

ԿԳՄՍ նախարարության հիմնավորմամբ՝ որոշ քաղաքացիներ, հատկապես արտասահմանյան բուհերում սովորողները, ուսումնական գործընթացը չեն հասցնում ավարտել գործող ժամկետներում։ Պատճառը տարբեր բուհերում կրթության կազմակերպման, մասնագիտության կամ հետազոտական աշխատանքի առանձնահատկություններն են։

Խնդիր է առաջանում նաև այն քաղաքացիների դեպքում, որոնք մասնագիտական կրթությունն ավարտելուց հետո պետք է առնվազն երեք տարի Հայաստանում աշխատեն կառավարության սահմանած ոլորտում՝ համապատասխան տարկետումից օգտվելու պայմանով։ Նրանց մի մասը չի կարողանում օգտվել այդ հնարավորությունից, քանի որ ուսումը ավարտելու պահին արդեն հասած է լինում զորակոչի ենթակա լինելու օրենքով սահմանված տարիքային շեմին։

Նախարարության գնահատմամբ՝ խնդիրը հատկապես ակնհայտ է ասպիրանտների դեպքում։ ԿԳՄՍՆ-ի տվյալներով՝ նրանք ուսումն ավարտում են հիմնականում 27 կամ 28 տարեկանում, մինչդեռ նախատեսված տարկետումից օգտվելու համար անհրաժեշտ է, որ դրանից հետո ևս առնվազն երեք տարի պահպանվի զորակոչի ենթակա լինելու հնարավորությունը։

Նախագծի ընդունմամբ այս խմբի քաղաքացիների համար նախատեսվում է լուծել այդ տարիքային սահմանափակման խնդիրը՝ զորակոչի շեմը որոշ դեպքերում հասցնելով մինչև 32 տարեկանի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փոխնահանգապետը կգլխավորի հայտնի կինոստուդիայի Տնօրենների խորհուրդը

Փոխնահանգապետը կգլխավորի հայտնի կինոստուդիայի Տնօրենների խորհուրդը Fri, 30 Oct 2026 22:00:30 +0400 Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ…

8 րոպե ago

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում Fri, 30 Oct 2026 21:49:00 +0400 Ղազախստանի…

20 րոպե ago

Քիմ Քարդաշյանը կվիրահատվի

Քիմ Քարդաշյանը կվիրահատվի Fri, 30 Oct 2026 21:37:36 +0400 Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ էզոֆագիտի՝…

31 րոպե ago

Ինչ արժեն ոսկին ու արծաթը Համաշխարհային շուկայում

Ինչ արժեն ոսկին ու արծաթը Համաշխարհային շուկայում Fri, 30 Oct 2026 21:30:33 +0400 Նյու-Յորքի Comex…

38 րոպե ago

Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Fri, 30 Oct 2026 21:23:29 +0400 Իրանի դատարանը…

45 րոպե ago

Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից

Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից Fri, 30 Oct 2026 21:15:43 +0400 2 ամիս է, ինչ…

53 րոպե ago