Անհրաժեշտ է 51 մարմնի արտաշիրիմում իրականացնել

Անհրաժեշտ է 51 մարմնի արտաշիրիմում իրականացնել

Thu, 08 Oct 2026 11:49:55 +0400


Արցախյան պատերազմներում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր Ազգային ժողովում հանդիպել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպմանը նրանք ներկայացրել են իրենց ընտանիքների և առհասարակ զոհվածների ու անհետ կորածների հարազատների առջև կանգնած մի շարք խնդիրներ։

Բարձրացված հարցերի շարքում առանձնացվել է նաև զոհվածների մարմինների արտաշիրիմման խնդիրը։ «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորածների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը հայտնել է, որ այս հարցը վերաբերում է 2023-2024 թվականներին զոհված 51 անձի։

Նրա ներկայացմամբ՝ այդ մարդկանց մարմինները դեռևս պետք է արտաշիրմվեն, քանի որ նրանց հարազատները մինչ այժմ հնարավորություն չեն ունեցել պատշաճ կերպով կազմակերպելու հուղարկավորությունը։

Ասրյանը նշել է, որ հանդիպմանը ներկայացվող խնդիրների զգալի մասը սոցիալական բնույթի է, սակայն արտաշիրիմումների հարցը, իր գնահատմամբ, առանձնանում է որպես ընդհանուր և ոչ թե առանձին ընտանիքներին վերաբերող խնդիր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: Զոհված

Recent Posts

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ Sat, 31 Oct 2026 00:15:17 +0400 Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարք…

56 րոպե ago

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել Sat, 31 Oct 2026 00:00:50 +0400 Եվրահանձնաժողովը կոչ է…

1 ժամ ago

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով Fri, 30 Oct 2026 23:55:39…

1 ժամ ago

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին Fri, 30 Oct 2026…

1 ժամ ago

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ Fri, 30 Oct 2026 23:30:25 +0400 Արդեն 20-րդ…

2 ժամ ago

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը Fri, 30 Oct…

2 ժամ ago