Պուտինի, Ալիևի հետ կհանդիպի Թուրքմենստանում

Պուտինի, Ալիևի հետ կհանդիպի Թուրքմենստանում

Thu, 08 Oct 2026 11:45:38 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստան կատարելիք այցի ընթացքում շփումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Փաշինյանը հայտնել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Փաշինյանի խոսքով՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ձևաչափը հնարավորություն է տալիս հանդիպման շրջանակում շփումներ ունենալ ինչպես Պուտինի, այնպես էլ Ալիևի հետ։

Միաժամանակ, ըստ վարչապետի, երկու երկրների ղեկավարների հետ առանձին պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն։ Նա նշել է, որ նման դեպքերում նախկինում էլ եղել է, երբ հանդիպման վայրում կողմերը պայմանավորվել են զրուցել՝ որևէ հարց քննարկելու անհրաժեշտության դեպքում։

Փաշինյանը Թուրքմենստան է մեկնում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի է՝ երբ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը

Հայտնի է՝ երբ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը Thu, 19 Nov 2026 13:40:26 +0400 ՀՀ նոր…

3 րոպե ago

Չեմ առաջադրվի, եթե դա տեղի ունենա

Չեմ առաջադրվի, եթե դա տեղի ունենա Thu, 19 Nov 2026 13:39:00 +0400 Նիկոլ Փաշինյանը քիչ…

4 րոպե ago

Փաշինյանն ասաց՝ որ դեպքում հրաժարական կտա

Փաշինյանն ասաց՝ որ դեպքում հրաժարական կտա Thu, 19 Nov 2026 13:33:03 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ…

10 րոպե ago

Երազում էր, որ Մանվելը միանար իրենց

Երազում էր, որ Մանվելը միանար իրենց Thu, 19 Nov 2026 13:31:19 +0400 Ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ…

12 րոպե ago

Մեկնարկել է եռակողմ հանդիպումը

Մեկնարկել է եռակողմ հանդիպումը Thu, 19 Nov 2026 13:30:33 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի…

13 րոպե ago

Սնուփ Դոգի և Ջենիֆեր Լոպեսի համերգների մասին․ ի՞նչ պատասխանեց նախարարը

Սնուփ Դոգի և Ջենիֆեր Լոպեսի համերգների մասին․ ի՞նչ պատասխանեց նախարարը Thu, 19 Nov 2026 13:26:13…

17 րոպե ago