Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Պուտինի, Ալիևի հետ կհանդիպի Թուրքմենստանում

Պուտինի, Ալիևի հետ կհանդիպի Թուրքմենստանում

Thu, 08 Oct 2026 11:45:38 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստան կատարելիք այցի ընթացքում շփումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Փաշինյանը հայտնել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Փաշինյանի խոսքով՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ձևաչափը հնարավորություն է տալիս հանդիպման շրջանակում շփումներ ունենալ ինչպես Պուտինի, այնպես էլ Ալիևի հետ։

Միաժամանակ, ըստ վարչապետի, երկու երկրների ղեկավարների հետ առանձին պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն։ Նա նշել է, որ նման դեպքերում նախկինում էլ եղել է, երբ հանդիպման վայրում կողմերը պայմանավորվել են զրուցել՝ որևէ հարց քննարկելու անհրաժեշտության դեպքում։

Փաշինյանը Թուրքմենստան է մեկնում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Wed, 28 Oct 2026 08:10:49 +0400 Արտահերթ ընտրությունների թեմայով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով