Ուրբաթ , 26 Հունիսի 2026

«Հրապարակ»․ «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող

«Հրապարակ»․ «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող

Fri, 26 Jun 2026 08:20:47 +0400


2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մեր ՀՕՊ համակարգի կողմից խոցված Bayraktar TB2 անօդաչուների բեկորների մեջ հայտնաբերվել էին ամերիկյան «Advent International» ընկերությունների արտադրած բաղադրիչներ։ Այս փաստը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել, և Հայ դատի ամերիկյան հանձնախումբը (ANCA) ու Հայկական համագումարը պաշտոնապես պահանջել էին, որ «Advent International»-ը դադարեցնի սարքավորումների վաճառքը թուրքական ընկերությանը։

Պարզվում է՝ ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափի ID քարտեր և կենսաչափական անձնագրեր տրամադրելու համար ՀՀ կառավարության հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված կոնսորցիումի կազմում ընդգրկված ֆրանսիական IDEMIA ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է հենց «Advent International»-ին։ Պատկերացնո՞ւմ եք։ Այսինքն՝ մի կողմից «Advent International»-ին պատկանող IDEMIA-ն ներդնում է Հայաստանի քաղաքացիների կենսաչափական տվյալների համակարգը, իսկ մյուս կողմից նույն «Advent International»-ին պատկանող ընկերությունները տեխնոլոգիապես ապահովում են թուրքական Bayraktar-ը։

Օրվա իշխանությունների` անարժանապատվության բոլոր ռեկորդները հատած այս հերթական խայտառակ որոշման հետևում, իրականում, շատ ավելի մեծ սպառնալիք է թաքնված՝ ՀՀ քաղաքացիների անձնական կենսաչափական տվյալների՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական, կամ ավելի ճիշտ, թշնամական տրամադրվածություն ունեցող պետություններին հասանելի դառնալու վտանգը։ Իսկ ընդամենը մի քանի ամիս անց՝ արդեն այս տարվա աշնանը, վերոնշյալ կոնսորցիումը կսկսի դրանց տրամադրման գործընթացը…

Գրիգոր Լալայան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ Wed, 24 Jun 2026 11:25:15 +0400 Բիզնեսի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով