«Հրապարակ»․ Հովհաննես Սահակյանը Բեխտերեւի հիվանդություն ունի, Մոսկվայում էր բուժվում

«Հրապարակ»․ Հովհաննես Սահակյանը Բեխտերեւի հիվանդություն ունի, Մոսկվայում էր բուժվում

Thu, 08 Oct 2026 12:15:31 +0400


Ընտրությունների օրը Ռուսաս­տանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանի պատմությունն այդ օրերին շատերին ցնցեց: Նա օդանավակայանում «Շանթ» հեռուստաընկերության լրագրողին ասել էր, որ եկել է քվեարկելու եւ նույն օրը վերադառնալու է Ռուսաստան` «կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք, էլի, բարդություններին»։ Այս արտահայտությունն իշխանությունների վրդովմունքն էր հարուցել, օրվա ընթացքում համացանցում մարդուն թիրախավորեցին, իսկ երեկոյան իրավապահներին ուղարկեցին օդանավակայան` ձերբակալելու իր սահմանադրական իրավունքն իրացնելու համար Հայաստան ժամանած քաղաքացուն, որը ոչ մի հանցանք չէր կատարել: Սահակյանն օդանավակայանից կապվել էր քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ, ասել, որ օդանավակայանում ձերբակալում են իրեն։

Ավելի ուշ տեղեկացանք, որ մեղադրանք է առաջադրվել «հանցագործության մասին չհայտնելու» հոդվածով, իբրեւ թե Հովհաննես Սահակյանն ունի տեղեկություններ` նախապատրաստվող հանցագործության մասին, ինչը թաքցրել է իրավապահներից: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկրից չբացակայելու ստորագրությունը, եւ նրան արդեն 4 ամիս է՝ պահում են Հայաստանում, թույլ չեն տալիս մեկնել ընտանիքի մոտ, իր բնակության երկիր:

Մենք գրել էինք, որ նրա գործով նախաքննությունը կասեցվել է, ապա դատախազի որոշմամբ՝ վերսկսվել։ Հովհաննես Սահակյանի պաշտպան Կարինե Մարգարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․ «Նախաքննության ժամկետը 3 ամսով կասեցրել էին, այնուհետեւ վերադաս դատախազը վերացրել էր այդ որոշումը, կրկին մեկ ամսով կասեցվել է։ Կասեցրել էին, որպեսզի դատահամակարգչատեխնիկական փորձաքննության պատասխանը ստանան, բայց դեռ չեն ստացել։ Ես չգիտեմ՝ իրենք ինչով էին որոշել, որ կարող են 3 ամսում ստանալ, կամ 3 ամսում պետք է պատրաստ լինի, հենց 3 ամսով էին կասեցրել, ինչն օրենքով նախատեսված չէ։ Դատախազը վերացրեց այդ որոշումը, սակայն իրենք փորձեցին այլընտրանքային ճանապարհ գտնել՝ մեկ ամսով են կասեցրել, ինչը նույնպես անթույլատրելի է, բողոքարկում ենք դա եւս։ Սակայն այդ երկարացնելը պետք է ավարտվի հոկտեմբերի 17-ին»։

– Այդ փորձաքննությունն ի՞նչ էր տալու նախաքննական մարմնին։

– Ըստ իրենց՝ դրանով պիտի որոշակի հարցեր լուծվեին, ենթադրյալ առանցքային նշանակություն ունեցող` քրեական հետապնդումը դադարեցնելու կամ շարունակելու համար։

– Հոկտեմբերի կեսի՞ն պարզ կլինի։

– Այո, այո։

– Հովհաննես Սահակյանն ապրելու տեղ ունի՞ այստեղ։ Գործեր, աշխատանք ունե՞ր ՌԴ-ում։

– Ինքն այստեղ հայրական տուն ունի։ Ամեն ինչ մնացել է դրսում` գործերը: Բացի դա, ունի լուրջ հիվանդություն, մասնավորապես՝ Բեխտերեւի հիվանդություն, եւ իր բուժումը հիմնականում ստանում է Մոսկվայում, քանի որ հաշվառված է էնտեղի կլինիկաներում, զրկված է նաեւ դրանից։

– Կարծում եք` այս գործը դատարան կհասնի՞։

– Չգիտեմ՝ դատարան կգնա, թե չի գնա, ես գտնում եմ, որ եթե վարույթն իրականացնող մարմինը ռեալ մտածի, գործը պետք է դատարան չուղարկի, եթե ուղարկի էլ, նաեւ պետք է դատարան էլ գնանք, դեռեւս մնանք խափանման միջոցով։ Չեմ կարող հստակ ասել՝ գործի տեւողականությունն ինչում է։ Գիտեք նաեւ, որ վերաքննիչ դատարանն է ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչել, ընդ որում նշեմ, որ վճռաբեկ դատարանը դատախազի բողոքը մերժել է, վերաքննիչի որոշումը մնաց օրինական ուժի մեջ։

– Ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելն ի՞նչ տվեց կամ ի՞նչ կտա առաջիկայում։

– Դատաքննության փուլում կիրառվելիք նշանակություն ունի, քանի որ վարույթն իրականացնող մարմինն իր ապացույցներով դատարան է տանելու, սակայն զուտ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելուն զուգահեռ՝ դատարանը հիմնավոր կասկածին էլ է անդրադարձել։ Դրանից բխող բոլոր քննչական գործողությունները պետք է ոչ իրավաչափ եւ անթույլատրելի ճանաչվեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀՀ զբոսաշրջային անվտանգության ցուցիչը վատթարացել է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ՀՀ զբոսաշրջային անվտանգության ցուցիչը վատթարացել է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Thu, 08 Oct 2026 18:07:46 +0400 «ԼՈՒՅՍ»…

6 րոպե ago

Հարվածել են օդանավակայանների․ կան զոհեր եւ վիրավորներ

Հարվածել են օդանավակայանների․ կան զոհեր եւ վիրավորներ Thu, 08 Oct 2026 18:00:06 +0400 Առնվազն երեք…

14 րոպե ago

Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները

Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Thu, 08 Oct…

23 րոպե ago

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է Thu, 08 Oct 2026 17:45:37 +0400 «Ռենշին»…

29 րոպե ago

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է Thu, 08 Oct 2026 17:45:37 +0400 «Ռենշին»…

29 րոպե ago

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է Thu, 08 Oct 2026 17:45:37 +0400 «Ռենշին»…

29 րոպե ago