Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները

Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները

Thu, 08 Oct 2026 17:51:31 +0400


Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս ավագ քահանա Պետոյանի։

Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց ուխտավոր հայորդիներին և գնահատանք հայտնեց Տեր Սարգիս քահանային՝ դեպի հայրենիք ուխտագնացություններ կազմակերպելու բարի ավանդույթը հետևողականորեն պահպանելու համար։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նման այցելությունները, որոնք հնարավորություն են ընձեռում սփյուռքի հայորդիներին առավել մոտիկից ծանոթանալու հայրենական կյանքին ու առկա մարտահրավերներին, հայրենի սրբություններից ոգեշնչվելու և նորոգված հավատքով ու հայրենասիրական ոգով առավել զորացնելու համայնքային կյանքը և իրենց կարելի նպաստը բերելու հայրենիքի ու հայ ժողովրդի բարօրությանը։

Վերջում Հայոց Հովվապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու կրթական ծրագրերին, հոգևրականների պատրաստությանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընթացիկ գործունեությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուր են կորել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը

Ուր են կորել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը Wed, 25 Nov 2026 14:30:34 +0400 ՀՀ…

9 րոպե ago

«Կարծես հանցագործի օրագիր լինի»

«Կարծես հանցագործի օրագիր լինի» Wed, 25 Nov 2026 14:26:42 +0400 Փաստաբան Հովհաննես Խուդոյանի գնահատմամբ՝ առաջարկվող…

13 րոպե ago

Միայն հենց այդ մեկը բավարար պատճառ է սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու համար

Միայն հենց այդ մեկը բավարար պատճառ է սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու համար Wed, 25 Nov…

17 րոպե ago

Ծանր շունչ կար, երբ մոտեցա Վալոդյա Գրիգորյանին

Ծանր շունչ կար, երբ մոտեցա Վալոդյա Գրիգորյանին Wed, 25 Nov 2026 14:18:50 +0400 Փարաքար համայնքի…

21 րոպե ago

Մեծ համերգ Սևանում. «HAYAT PROJECT» և «IM PROJECT»՝ Կարապետյանի հրապարակում

Մեծ համերգ Սևանում. «HAYAT PROJECT» և «IM PROJECT»՝ Կարապետյանի հրապարակում Wed, 25 Nov 2026 14:16:22…

23 րոպե ago

Ինչ արդյունքներ գրանցեց ռուս-վրացական հանդիպումը

Ինչ արդյունքներ գրանցեց ռուս-վրացական հանդիպումը Wed, 25 Nov 2026 14:15:28 +0400 Նոյեմբերի 19-ին Բելառուսի մայրաքաղաք…

24 րոպե ago