Հայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽ

Հայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽ

Thu, 08 Oct 2026 13:37:35 +0400


ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը զգուշացրել է Հայաստանում նոր տվյալների կենտրոնի՝ արևմտյան հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների դեմ հնարավոր օգտագործման մասին։

«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայություններին սպասարկող վերլուծական և հետախուզական աշխատանքներ կատարելու համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ», – լրագրողներին ասել է Շևցովը։

Նա մեկնաբանել է օգոստոսի սկզբին Հրազդան քաղաքում NVIDIA պրոցեսորներով աշխատող Firebird AI-ի արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնի բացումը։

Անվտանգության խորհրդի փոխքարտուղարի խոսքով՝ «հաշվի առնելով, որ Firebird-ը ենթարկվում է ԱՄՆ օրենսդրությանը, ԱՄՆ հատուկ ծառայությունները կունենան հասանելիություն դրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին»։

«Սա նշանակում է, որ Հայաստանի պետական ​​​​մարմինների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության», – նշել է Շևցովը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ ՔՊ-ի թեկնածուի հայրը հայհոյել է շինարարներին եւ «չափալա՞խ կերել»

«Հրապարակ»․ ՔՊ-ի թեկնածուի հայրը հայհոյել է շինարարներին եւ «չափալա՞խ կերել» Tue, 24 Nov 2026 10:15:57…

8 րոպե ago

ԱՄՆ-ն կոչ էր արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել հարվածները

ԱՄՆ-ն կոչ էր արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել հարվածները Tue, 24 Nov 2026 10:00:45 +0400…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Քարոզարշավ՝ ճամբարափոխ պատգամավորի եւ «արու» համայնքապետի մասնակցությամբ

«Հրապարակ»․ Քարոզարշավ՝ ճամբարափոխ պատգամավորի եւ «արու» համայնքապետի մասնակցությամբ Tue, 24 Nov 2026 09:45:38 +0400 Նոյեմբերի…

38 րոպե ago

TRIPP-ը չի փոխարինի գործող տրանսպորտային միջանցքներին․ Իրանի ակնարկը՝ Հայաստանին

TRIPP-ը չի փոխարինի գործող տրանսպորտային միջանցքներին․ Իրանի ակնարկը՝ Հայաստանին Tue, 24 Nov 2026 09:30:07 +0400…

54 րոպե ago

«Հրապարակ»․ Նախաբանն ալիեւյան է, մնացածը՝ նիկոլական

«Հրապարակ»․ Նախաբանն ալիեւյան է, մնացածը՝ նիկոլական Tue, 24 Nov 2026 09:15:37 +0400 Երեկ՝ առավոտյան, իշխանությունը…

1 ժամ ago

Բռնապետներն ու ժողովրդավարը

Բռնապետներն ու ժողովրդավարը Tue, 24 Nov 2026 09:00:03 +0400 Հայաստանը 1995-ին սահմանադրություն է ընդունել, ապա…

1 ժամ ago