Ո՞վ է իրական Փաշինյանը

Ո՞վ է իրական Փաշինյանը

Thu, 08 Oct 2026 14:45:48 +0400


Ես չգիտեմ՝ ով ինչպիսի կերպար է ստեղծել Փաշինյանից, բայց մի բան պարզ է՝ ոչ մեկը չի տեսնում իրական Փաշինյանին։ Եկեք այսպես պատկերացնենք։ Բակում ծեծել, «ջուր են արել» մեկին, ու նա մազապուրծ փախել է։ Պատերազմում կրած խայտառակ պարտությունը դրանից ավելի վատթար է։ Դուք կարո՞ղ եք համոզել բակում ծեծվածին, որ հետ դառնա ու իրեն ծեծողին հակառակ բան ասի կամ անի։
Նիկոլ Փաշինյանը հենց այդ մեկն է, որ լուռ ու մունջ կատարում է Ալիևի բոլոր պահանջները։ Եվ նրանից ստեղծել կերպար, թե ինչ ուզում՝ անում է, թյուր է։ Ալիևն ինչ ուզում՝ ինքն անում է։ Պարզապես մոռանում ենք ծեծը, խայտառակ պարտությունը և չենք ուզում հասկանալ պարտված, «ծեծված» մարդու հոգեբանությունը։ Նա հետ չի դառնա և Ալիևին որևէ բան չի ասի, որովհետև գիտի, որ նորից «ծեծ կուտի»։ Սեպտեմբերյան աղետաբեր պատերազմի մասին, երբ խոսում էր, ևս մեկ վկայություն է, որ Ալիևի ասածը եթե չկատարի, նորից «ծեծ կուտի»։

Հենց դա է պատճառը, որ աշխարհում չկա մի պետություն, որ պարտված ղեկավարը հրաժարական չտա։ Եվ հենց դա է պատճառը, որ հանրությանը գցում է մոլորության մեջ՝ ինչո՞ւ հրաժարական չտվեց։

Որովհետև հրաժարականը նրա համար միայն իշխանությունը կորցնել չէ։ Դա պարտությունն ընդունել է՝ իր բոլոր անախորժ հետևանքներով։ Ինքն այլևս չի կարողանա փախչել այն իրականությունից, որից այսօր փախչում է։ Պարտված մարդը կարող է ամեն ինչ անել՝ միայն թե չվերադառնա այն տեղը, որտեղ իրեն «ծեծել են»։

Իսկ հրաժարականը հենց այդ վերադարձն է՝ իր բոլոր վատագույն երանգներով։ Նա այլևս չի կարողանալու իր պարտությունը ներկայացնել որպես «խաղաղության օրակարգ», զիջումը՝ որպես «պետական շահ», իսկ վախը՝ որպես «խոհեմություն»։ Այդ պատճառով էլ մեզ ցույց են տալիս ոչ թե իրական մարդուն, այլ կերպար՝ ուժեղ, ինքնավստահ, բոլորին «ոչ» ասող, ասֆալտին փռող, աշխարհի մեծերի հետ ոտք գցող։ Բայց իրական մարդուն պետք է դատել ոչ թե նրա խոսքերով, այլ երբ կանգնում է ընտրության առաջ։ Եվ եթե ամեն անգամ ընտրությունը նույնն է՝ Ալիևի պահանջը կատարել, նոր զիջում անել, նոր մարդ ձերբակալել, նոր բացատրություն գտնել, նորից ժողովրդին համոզել, թե սա պարտություն չէ, այլ մեծ նպատակին տանող ճանապարհ, ապա գուցե ժամանակն է կերպարը մի կողմ դնել և տեսնել մարդուն։
Պարտված մարդուն։
«Ծեծված» մարդուն։

Այն մարդուն, որի կերպարն անգամ դրսում են ստեղծում։

Բայց այստեղ ամենավտանգավորն այն է, որ երբ երկրի ղեկավարը պարտվում է, միայն ինքը չի պարտվում։ Իր պարտվածի հոգեբանությունը դարձնում է պետության վարքագիծ։ Ինքը չի ուզում նորից «ծեծ ուտել»՝ և դրա գինը սկսում է վճարել երկիրը։
Իր անձնական վախը ներկայացնում է որպես պետական խոհեմություն, իր զիջումը՝ որպես խաղաղություն, իր նահանջը՝ որպես ռազմավարություն։

Ու այդպես իր պարտությունը վերածում է ժողովրդի պարտության։ Ինքը պարտվել է, բայց պարտության մեջ փորձում է մեզ բոլորիս ներգրավել։ Մինչդեռ պարտությունից հետո նրա անելիքը ոչ թե պարտությունը բոլորի վրա տարածելն է, այլ պատասխանատվությունն իր վրա վերցնելը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ

ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ Sat, 21 Nov…

35 րոպե ago

Մակոլեյ Կալկինը նորից հանդես կգա «Տանը միայնակ» շարքի նոր կինոնկարում

Մակոլեյ Կալկինը նորից հանդես կգա «Տանը միայնակ» շարքի նոր կինոնկարում Sat, 21 Nov 2026 23:00:29…

49 րոպե ago

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել․ Նարեկ Կարապետյանը հեգնում է Փաշինյանին

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել․ Նարեկ Կարապետյանը հեգնում է Փաշինյանին Sat, 21 Nov 2026…

1 ժամ ago

Ինչ է սպասվում թվարժութային գլոբալ շուկային՝ նոյեմբերին

Ինչ է սպասվում թվարժութային գլոբալ շուկային՝ նոյեմբերին Sat, 21 Nov 2026 22:30:02 +0400 Ընթացի կտարվա…

1 ժամ ago

Հայկ Ղալումյանի մորաքրոջ տղային տարել են Երեւան` հարցաքննության

Հայկ Ղալումյանի մորաքրոջ տղային տարել են Երեւան` հարցաքննության Sat, 21 Nov 2026 22:15:30 +0400 Սևքար…

2 ժամ ago

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը Sat, 21 Nov 2026 22:06:00 +0400 Մայր Աթոռում կատարվեց…

2 ժամ ago