Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ

Thu, 08 Oct 2026 15:50:45 +0400


30 տարի առաջ մի խումբ երիտասարդներ՝ մեծ գաղափարով և շատ սահմանափակ միջոցներով, սկսեցին գործ, որի մասշտաբը դժվար էր պատկերացնել։

Վարդանանց 13Ա հասցեում վարձակալվել էր ընդամենը երկու աշխատասենյակ, կար մեկ համակարգիչ, մեկ տպիչ, մի քանի աթոռ ու սեղան։ Սակայն մեծ գաղափարով ու վստահությամբ լեցուն մի քանի երիտասարդների համար սա լիովին բավարար էր՝ կերտելու Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկի պատմություն։ Այդպես մեկնարկեց Ակբա բանկի ճանապարհը։

1990-ականների կեսերին, երբ նորանկախ Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում առկա էին լուրջ մարտահրավերներ ու խնդիրներ, հաջողվեց նորաստեղծ բանկի կանոնադրական կապիտալի համար Եվրամիության TACIS ծրագրից ստանալ 2 մլն էքյու։
Այս փուլից սկսած բանկի երիտասարդ թիմը սկսեց աշխատել գյուղացիների հետ՝ ստեղծելով փոխօգնության վրա հիմնված բանկային մոդել։

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը։

Ակբայի զարգացման ճանապարհի առանցքում միշտ եղել է վստահությունը՝ սկսած աշխատակիցներից մինչև հաճախորդներ, գործընկերներ ու բաժնետերեր։ Այս վստահության արդյունքում հետագա համագործակցությունները՝ ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբից մինչև Եվրոպայի ակտիվների առաջատար կառավարիչ Ամունդի, զգալի նշանակություն ունեցան Ակբայի զարգացման համար։

Երեք տասնամյակների ընթացքում Ակբան փոխվել է. մեծացել են բանկի մասշտաբները, զարգացել են տեխնոլոգիաներն ու ծառայությունները, փոխվել են հաճախորդների պահանջները։ Այսօր Ակբան մի քանի երիտասարդ աշխատակցից հասել է շուրջ 1900 աշխատակցի, բանկի acba digital համակարգն ունի ավելի քան 750 հազար օգտատեր, իսկ հաճախորդների գործարքների շուրջ 90%-ն իրականացվում է բանկի թվային ուղիներով։

Այս ամենին զուգահեռ, Ակբան անընդմեջ ներդրումներ է կատարում Հայաստանի համայնքների, կրթության, մշակույթի և շրջակա միջավայրի զարգացման համար։

Ակբան մարդկանց մասին է, ովքեր 30 տարի առաջ սկսեցին երկու սենյակից, նրանց մասին, ովքեր միացան ճանապարհին, և նրանց, ովքեր այսօր շարունակում են այդ պատմությունը։

30 տարի անց Ակբայի պատմությունը շարունակում է ձևավորվել նույն հիմքի վրա՝ գաղափար, թիմ և վստահություն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձերբակալվել են նկարների գողերը

Ձերբակալվել են նկարների գողերը Fri, 09 Oct 2026 02:30:21 +0400 Ֆրանսիայում ձերբակալել են Կանն-սյուր-Մերի Պյեր…

5 ժամ ago

Իրանի դեմ ռազմական նոր հարվածների տարբերակներ են մշակում

Իրանի դեմ ռազմական նոր հարվածների տարբերակներ են մշակում Fri, 09 Oct 2026 02:00:21 +0400 Սպիտակ…

6 ժամ ago

Տիտղոսազուրկ արքաեղբոր Bentley-ն հանվել է վաճառքի

Տիտղոսազուրկ արքաեղբոր Bentley-ն հանվել է վաճառքի Fri, 09 Oct 2026 01:30:14 +0400 Մեծ Բրիտանիայում տիտղոսազուրկ…

6 ժամ ago

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ Fri, 09 Oct 2026 01:00:14 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

7 ժամ ago

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը Fri, 09 Oct 2026 00:30:55 +0400 Գրականության…

7 ժամ ago

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո»

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո» Thu, 08 Oct 2026 23:55:16…

8 ժամ ago