Խաչատուր Սուքիասյանի իրավաբանները հայցադիմումը դեռ չեն ստացել․ դատախազությունը Ռոսիա-մոլն է ուզում բռնագրավել

Խաչատուր Սուքիասյանի իրավաբանները հայցադիմումը դեռ չեն ստացել․ դատախազությունը Ռոսիա-մոլն է ուզում բռնագրավել

Thu, 08 Oct 2026 15:48:19 +0400


Այսօր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։ Եւ պետշահերի հայցն արդեն ներկայացվել է եւ ընդունվել է դատարանի վարույթ։ Խոսքը Ռոսիա-մոլի մասին է, որը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին։

Հաղորդագրությունում ասվում է․

«Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս այլնի, բռնագանձում տարածել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող (նախկին հասցե՝ Մ. Խորենացի 43, «Այրարատ» կինոթատրոն) անշարժ գույքի վրա: Գլխավոր դատախազության պահանջի հիմքում դրված է այն հանգամանքը, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականաշնորհմանն ուղղված մասնավորեցման գործարքով սահմանված՝ 1.550.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ չեն կատարվել: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց. ՍՊ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության»:

Մենք մեկնաբանություն խնդրեցինք Սիլ-կոնցեռնի մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանից։ Պարզվեց՝ նրանք տեղեկացված չեն այս վարույթի մասին եւ տեղեկացել են հաղորդագրություները տարածվելուց հետո։

Աննա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք քիչ առաջ տեղեկացանք այդ հաղորդագրության մասին։ Մեզ համար անհասկանալի է այս գործընթացը, քանի որ մասնավորեցման ողջ գործընթացը կատարվել է օրենքի շրջանակներում եւ պայմանագրի բոլոր պայմանները պահպանված են։ Ավելի ուշ՝ երբ մեր իրավաբանները կստանան եւ կծանոթանան նշված հայցադիմումին, ավելի մանրակրկիտ մեկնաբանություն կներկայացնենք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան Fri, 09 Oct 2026 23:50:00 +0400 «Կայացավ…

7 ժամ ago

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում Fri, 09 Oct 2026 23:45:41 +0400…

7 ժամ ago

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին Fri, 09 Oct 2026 23:30:30 +0400 ԱՄՆ…

7 ժամ ago

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից Fri, 09 Oct 2026 23:19:23 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը…

7 ժամ ago

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում Fri, 09 Oct 2026 23:15:27 +0400 «Հայաստանի էլեկտրական…

7 ժամ ago

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ Fri, 09 Oct 2026 23:00:08 +0400 Սպիտակուցները վերահսկում են…

8 ժամ ago