Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Fri, 09 Oct 2026 15:46:35 +0400
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Վերաքննիչ դատարանը մերժել է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը երկու ամսով երկարաձգել էր Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը։