Սահմանը հատել, մոր վրա կրակել է, ասում ես՝ խաղաղությո՞ւն է եկել

Սահմանը հատել, մոր վրա կրակել է, ասում ես՝ խաղաղությո՞ւն է եկել

Fri, 09 Oct 2026 16:15:32 +0400


Թուրքմենբաշիում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Բայց խոսքի երկրորդ կեսում ինքն իրեն հակասում է՝ հիշեցնելով, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանին չի հաջողվել հասնել խաղաղության։ Այսինքն՝ ինքն է խոստովանում, որ փաստաթղթի ստորագրումը դեռ խաղաղություն չէ։ Էլ ուր մնաց՝ նախաստորագրումը։

Այդ դեպքում ինչո՞ւ ես ժողովրդի գլուխը հարդուկում, եթե ինքդ էլ գիտես, որ թղթի վրա գրվածը դեռ իրականություն չէ։
Ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանցի զինծառայողը հատել է սահմանը, մտել հայի տուն, կրակել մոր վրա, ահաբեկել երեխաներին։ Ու այսքանից հետո մեզ ասում են՝ խաղաղությունը կայացա՞ծ փաստ է։

Մի րոպե։ Եթե խաղաղությունն արդեն եկել է, բա ո՞վ էր սահմանը հատել, ո՞վ էր հայի տուն մտել, ո՞վ էր կրակում։ Թե՞ խաղաղությունն այնքան կայացած է, որ ադրբեջանցի զինվորն էլ է իրեն ազատ զգում։

Խաղաղությունը չափվում է ոչ թե նախաստորագրված փաստաթղթերով ու պաշտոնական ճառերով, այլ սահմանին տիրող իրավիճակով, մարդկանց անվտանգությամբ և սեփական տանը հանգիստ ապրելու հնարավորությամբ։

Ադրբեջանցի զինվորը մոր վրա կրակել, երեխաներին ահաբեկել է, դու ասում ես՝ խաղաղությո՞ւն է եկել։

Իհարկե, կարելի է ամեն օր արդուկել ժողովրդի գլուխը խաղաղության թեզով։ Բայց մի խնդիր կա՝ իրականությունը չի արդուկվում։ Այն մեկ-մեկ դուրս է գալիս ճառերի տակից ու հիշեցնում, որ խաղաղության մասին հայտարարությունը դեռ խաղաղություն չէ։ Եվ պետք չէ խնամել մի բան, որը չկա։

Այնպես որ, քանի դեռ հայը սեփական տանը ապահով չէ, խաղաղությունը կարող է լինել քաղաքական թեզ, ցանկություն կամ խոստում, բայց ոչ՝ կայացած փաստ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զինծառայողը վնասվածք է ստացել․ ՊՆ

Զինծառայողը վնասվածք է ստացել․ ՊՆ Tue, 13 Oct 2026 15:39:54 +0400 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը…

10 րոպե ago

Խորհուրդ կտայի այս կառավարությանը անգլերենի լավ թարգմանիչ գտնել

Խորհուրդ կտայի այս կառավարությանը անգլերենի լավ թարգմանիչ գտնել Tue, 13 Oct 2026 15:31:05 +0400 Latest…

18 րոպե ago

Լրացել է ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամկետը

Լրացել է ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամկետը Tue, 13 Oct 2026 15:18:28 +0400 2026 թվականի հոկտեմբերի…

31 րոպե ago

Վատնած գումարներով կարող էին Շաքիի սահմանը ամրացնել, որ ադրբեջանցին չկարողանար մտնել հայի տուն

Վատնած գումարներով կարող էին Շաքիի սահմանը ամրացնել, որ ադրբեջանցին չկարողանար մտնել հայի տուն Tue, 13…

34 րոպե ago

ՔՊ-ի մաթեմատիկան․ 2 միլիոն աշխատավարձը 1 միլիոնից քիչ է

ՔՊ-ի մաթեմատիկան․ 2 միլիոն աշխատավարձը 1 միլիոնից քիչ է Tue, 13 Oct 2026 15:15:16 +0400…

34 րոպե ago

Պեդրո Զարոկյանը ձայնագրություն միացրեց

Պեդրո Զարոկյանը ձայնագրություն միացրեց Tue, 13 Oct 2026 15:02:58 +0400 Latest news from Հրապարակ ©…

47 րոպե ago