Իրական Հայաստան՝ պետություն միայն թղթի վրա

Իրական Հայաստան՝ պետություն միայն թղթի վրա

Fri, 09 Oct 2026 18:15:18 +0400


Լավ են անում ընդդիմադիրները, երբ խորհրդարանում պատին են դեմ տալիս Փաշինյանին՝ ստիպելով պատասխանատվություն ստանձնել իր կողմից իրականացվող քաղաքականության համար, որի արդյունքը Հայաստան զինված ադրբեջանցու ներթափանցումն է: Բայց խորհրդարանի նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները Փաշինյանին պետք է այլ հարց էլ ուղղեին՝ արդյո՞ք իր իշխանության օրոք Հայաստանը վերածվել է պետության՝ միայն թղթի վրա, պետություն, որը գոյություն ունի միայն ֆորմալ իմաստով, զրկված անկախությունից եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից, որը գտնվում է արտաքին կառավարման տակ: Նման պնդումը միանգամայն հիմնավոր է, եթե նկատի ունենանք, թե ինչպես արձագանքեցին Վրաստանի իշխանությունները ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությանն այն մասին, որ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածու է միայն թղթի վրա:

Եվրաչինովնիկները, որոնց մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եվրայոնջա էր անվանում, պահանջում են, որ ԵՄ անդամության թեկնածու Վրաստանը հնազանդորեն կատարի իրենց բոլոր հանձնարարականներն ու հրամանները՝ հաշվի չառնելով, թե որքանով են դրանք համապատասխանում երկրի շահերին: Վրաստանի իշխանությունը հրաժարվում է կամակատար լինել: Մարթա Կոսի հայտարարությանը շատ կոշտ արձագանքեցին տարբեր վրացի պաշտոնյաներ: Վրաստանի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալիան հայտարարեց, որ Բրյուսելում «առաջընթաց» ասելով հասկանում են, թե որքանով է երկիրն անվերապահորեն կատարում քաղաքական պահանջները, հետեւաբար՝ սա արդեն ոչ թե արժեքների վրա հիմնված եվրաինտեգրում է, այլ՝ անվերապահ ենթարկվելու պահանջ: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին էլ ավելի կոշտ պատասխան տվեց. «Ավելի լավ է թեկնածու երկրի կարգավիճակ ունենալ միայն թղթի վրա, քան պետություն լինել միայն թղթի վրա: Եթե մենք լսեինք Բրյուսելին եւ գնայինք Ռուսաստանի հետ էսկալացիայի, ապա Վրաստանը նույնպես տնտեսական վնասներ կկրեր, ինչպես՝ Մոլդովան: Եթե մենք լսեինք Բրյուսելին եւ գնայինք Ռուսաստանի հետ էսկալացիայի, ապա Վրաստանը, մեծ հավանականությամբ, ռազմական առճակատման մեջ կմտներ Ռուսաստանի հետ, եւ այսօր մենք կլինեինք պատերազմի հետեւանքով նույնքան ավերված երկիր, որքան՝ Ուկրաինան»:

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին չհարցնել, թե արդյո՞ք իր իշխանությունը Հայաստանը դարձրել է կամակատար, Բրյուսելից իջեցված թելադրանքով է գնացել եւ շարունակում է առճակատման գնալ Ռուսաստանի հետ՝ հակառակ երկրի շահերի, արդյունքում կորցնելով հարյուր միլիոնավոր դոլարներ։ Հարցնել, թե ինչու, օրինակ, Վրաստանը կարողացել է դիմադրել այդ հրահանգներին եւ պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ անկախությունը, իսկ իրենք Հայաստանը վերածել են պետության, որը գոյություն ունի միայն թղթի վրա: Կամ՝ ի՞նչ է շահել Հայաստանն այդ կամակատարի դերը ստանձնելով եւ իր ազգային շահերին դեմ գնալով:

Ընդդիմությունը նման հարցեր չի բարձրացնում գուցե այն պատճառով, որ, ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, վախենում է փաշինյանական իշխանության կողմից ռուսական գործակալի պիտակին արժանանալուց, վախենում է, որ այդ դեպքում իրենց մասին նույնկերպ կարող են մտածել եւ արտահայտվել նաեւ ԵՄ-ում եւ Բրյուսելում:

Նիկոլ Փաշինյանի փոխարեն մենք պատասխանենք այն հարցին, թե ինչ է ստանում Հայաստանը կամակատար դառնալու հաշվին: Առավելագույնը ստանում է երկրում տեղի ունեցող իրավական կամայականության նկատմամբ լռություն եւ նույնիսկ աջակցություն, իսկ կորցրած հարյուրավոր- միլիոնավոր դոլարների կորստի դիմաց՝ վարկեր վերցնելու եւ բյուջեում առաջացող ճեղքվածքը փակելու հնարավորություն: Այդ վարկերով գյուղացիների ապրանքների գնումը ֆինանսավորելու եւ սուբսիդավորելու, մարդկանց դժգոհությունը լռեցնելու հնարավորություն: Ռուսաստանի սահմանին կանգնած են տասնյակ հայկական բեռնատարներ՝ բարձված հայկական կոնյակով, որոնց մուտքն արգելվում է Ռուսաստան, իսկ Հայաստանում հպարտանում են, որ Ծառուկյանից ժամանակավոր խլված «Նոյ» գործարանը երեք անգամ ավելի շատ խաղող է մթերելու, քան անցյալ տարի: Ի՞նչ է լինելու մթերված խաղողի սպիրտի հետ, եթե կոնյակի հիմնական սպառող երկիրը հրաժարվում է գնել այդ ապրանքը: Այս տսրի էլ մարդկանց խաբեցիք, բա հետո՞:

Ո՞ւմ հաշվին են փակվելու այդ հարյուր միլիոնավոր դոլարների լրացուցիչ վարկերը: Հաստատ՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության ներկայացուցիչների, որոնց եկամուտները, պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն աճում են: Փակվելու են նույն գյուղացիների եւ մյուս աղքատ խավերի հաշվին, մահվան միանվագ վճարները վերացնելու, պետական ծառայողների սոցփաթեթները չեղարկելու, տասնյակ հազարավոր նպաստառուների նպաստից զրկելու միջոցով: Հարկերը համատարած բարձրացնելու եւ ապրանքների գները թանկացնելու միջոցով: Ի տարբերություն Վրաստանի, որտեղ պետությունը նվազեցնում է հարկերը, իսկ հավաքված հարկերով ոչ թե սեփական աշխատավարձն է բարձրացնում, այլ բարձրագույն կրթությունը դարձնում է անվճար:

Ահա թե ինչով է տարբերվում ինքնիշխան կառավարությունը՝ սպասարկու խունտայից: Ահա թե ինչու Վրաստանին չեն զրկում ԵՄ անդամության կարգավիճակից եւ վիզաների ազատականացման ռեժիմից, իսկ Հայաստանին նման կարգավիճակ չեն էլ խոստանում: Ինքնիշխանություն ունեցողներին վերաբերվում են հարգանքով, իսկ սպասարկուներին՝ արգահատանքով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան Fri, 09 Oct 2026 23:50:00 +0400 «Կայացավ…

1 ժամ ago

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում

Ռոնալդուի մայրը կարծում է՝ որդուն ըստ արժանվույն չեն գնահատում Fri, 09 Oct 2026 23:45:41 +0400…

1 ժամ ago

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին

Ինչի համար է Թրամփը մրցանակ հանձնել Իլոն Մասկին Fri, 09 Oct 2026 23:30:30 +0400 ԱՄՆ…

2 ժամ ago

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից

Մանրամասներ Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպից Fri, 09 Oct 2026 23:19:23 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը…

2 ժամ ago

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում

Հոկտեմբերի 12-ին լույս չի լինի բազմաթիվ հասցեներում Fri, 09 Oct 2026 23:15:27 +0400 «Հայաստանի էլեկտրական…

2 ժամ ago

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ

Ինչպես են սպիտակուցներն օգնում նիհարելու ժամանակ Fri, 09 Oct 2026 23:00:08 +0400 Սպիտակուցները վերահսկում են…

2 ժամ ago