Ընդդիմադիր գործչին մերժել են վարկ տրամադրել

Ընդդիմադիր գործչին մերժել են վարկ տրամադրել

Fri, 09 Oct 2026 22:00:19 +0400


Ֆրանսիայում առաջիկա 27 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում «Ազգային միավորում» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ բոլոր ֆինանսական հաստատությունները իրեն մերժել են վարկ տրամադրել, որպեսզի կարողանա իրականացնել առաջիկա նախագահական ընտրությունների իր ընտրարշավը։ Այս մասին Լը Պենը ասել է ասուլիսի ժամանակ։ «Մենք կապ ենք հաստատել բոլոր ֆրանսիական բանկերի հետ եւ բոլորը մեզ մերժել են։ Այնպես որ, բախվել են մի խնդրի հետ, եւ գիտեմ, որ էլի խնդիրներ կհարուցվեն մեր առաջ»,- ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Նա հավելել է, որ այդ մասին արդեն տեղեկացրել է ֆրանսիական կառավարությանը։ Նաեւ արձանագրել է, որ վերջին տարիներին բացառապես միայն եվրոպական վարկավորումների դիմելու հնարավորությունները համակարգված եւ հետեւողական կերպով սահմանափակվել են։ Լը Պենը նկատել է, որ ամենից պարզ եւ արագ լուծումը ստեղծված իրավիճակում կլիներ այն, որ մասնավոր անձերից ստանար փոխառություն։ Համաձայն օրենսդրության, այդ դեպքում էլ կա սահմանափակում։ Նախագահի թեկնածուն չի կարող մասնավոր մեկ անձից ստանալ 4,6 միլիոն եվրոյից ավելի գումար, որպես հանգանակություն կամ փոխառություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունից

Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունից Sat, 31 Oct 2026 20:00:48 +0400 Ուկրաինան…

11 րոպե ago

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Sat, 31 Oct 2026 19:49:55 +0400 ՔՊ–ական…

22 րոպե ago

Ուզում ես ապրել՝ պետք է սպանես

Ուզում ես ապրել՝ պետք է սպանես Sat, 31 Oct 2026 19:45:14 +0400 Շատերը կարծում են,…

26 րոպե ago

Ադրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածում

Ադրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածում Sat, 31 Oct 2026 19:40:36 +0400…

31 րոպե ago

Մասիս Մելքոնյանի «Լյուբիմչիկ» «Չաղ Ռուստամը» երրորդ անգամ կալանավորվեց

Մասիս Մելքոնյանի «Լյուբիմչիկ» «Չաղ Ռուստամը» երրորդ անգամ կալանավորվեց Sat, 31 Oct 2026 19:15:17 +0400 «Չաղ…

56 րոպե ago