«Հրապարակ»․ Բանգլադեշի 4 քաղաքացի փորձել է սահմանը հատելով՝ անցնել Թուրքիա

«Հրապարակ»․ Բանգլադեշի 4 քաղաքացի փորձել է սահմանը հատելով՝ անցնել Թուրքիա

Sat, 10 Oct 2026 12:45:22 +0400


Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ Բաբլու Ֆակիրը, Սամսուլ Ալամը, Շիփոն Դասը եւ Մոթաիր Ռահմանը ՀՀ պետական սահմանն ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության հատելու դիտավորությամբ, միմյանց հետ նախնական համաձայնության գալով, ՀՀ պետական սահմանն անարգել անցնելու համար 2026 թ. մարտի 21-ին Երեւանից մեկնել են հայ-թուրքական սահման՝ ուսումնասիրելու նշված սահմանն ապօրինի հատելու հնարավոր հատվածները: Հանցավոր մտադրությունն առավել անարգել իրագործելու նկատառումներից ելնելով՝ նույն օրը, ժամը 12:00-ի սահմաններում, միասին ժամանել են ՀՀ-ում ՌԴ անվտանգության սահմանապահ զորամասի «Ջանֆիդա» ուղեկալի կողմից պահպանվող տարածքին հարակից, ՀՀ պետական սահմանից մոտ 860 մետր հեռավորության վրա գտնվող Փշատավան գյուղ եւ ուսումնասիրելով սահմանի վերը նշված տեղանքը, այդ թվում` ինժեներատեխնիկական արգելապատնեշները, որոշել են նշված հատվածից ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, սակայն չեն կարողացել իրականացնել իրենց մտադրությունը, քանի որ նախապատրաստական գործողություններ կատարելիս բռնվել են ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զինծառայողների համատեղ գործողությունների արդյունքում։

Բանգլադեշի 4 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-469 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով («Պետական սահմանն ապօրինի հատելու նախապատրաստություն»)։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախնական դատալսումների ընթացքում Մոթաիր Ռահմանը, Շիփոն Դասը, Սամսուլ Ալամը եւ Բաբլու Ֆակիրը միջնորդել են կիրառել արագացված վարույթ եւ հայտարարել են, որ իրենց պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն են մեղադրանքի հետ, պնդում են արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, որը ներկայացնելուց առաջ խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված վարույթ կիրառելու հետեւանքները: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը։

Օգոստոսի 6-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա․ Բաբախանյանը վճռել է Բաբլու Ֆակիրին, Սամսուլ Ալամին, Շիփոն Դասին եւ Մոթաիր Ռահմանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 43-469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ նրանց նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, նրանց վտարելով ՀՀ տարածքից Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն՝ 5 տարի ժամկետով, նրանց նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատժի սկիզբը հաշվել 2026 թ․ մարտի 21-ից։ Օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարելու ձեւով նշանակված պատժի սկիզբը դատարանը հաշվել է Բաբլու Ֆակիրին, Սամսուլ Ալամին, Շիփոն Դասին եւ Մոթաիր Ռահմանին ՀՀ տարածքից վտարելու պահից, մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը որոշել է թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Օգոստոսի 28-ին մեղադրյալների պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2026թ․ օգոստոսի 6-ի դատավճիռը՝ պատժի մասով, Բաբլու Ֆակիրի, Շիփոն Դասի, Մոթաիր Ռահմանի, Սամսուլ Ալամի նկատմամբ նշանակված պատիժը փոփոխել եւ նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ՝ 6 ամիս ժամկետով ազատազրկման ձեւով, այն համարել կրած՝ միաժամանակ անփոփոխ թողնելով ՀՀ տարածքից 5 տարի ժամկետով վտարման վերաբերյալ լրացուցիչ պատիժը: Քրեական գործերով վերաքննիչ դատարանում սույն գործով դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 16-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը

Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը Sun, 01 Nov 2026 21:45:12 +0400 Իրանը մտադիր չէ սպասել…

15 րոպե ago

Ինչու չեն կարողանում համաձայնության գալ առեւտրային համաձայնագրի հարցում

Ինչու չեն կարողանում համաձայնության գալ առեւտրային համաձայնագրի հարցում Sun, 01 Nov 2026 21:30:16 +0400 Ավանդական…

30 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Sun, 01 Nov 2026…

41 րոպե ago

Ամուսնությունից հետո ուր են մեկնել Էլենն ու Էրիկը․ լուսանկար

Ամուսնությունից հետո ուր են մեկնել Էլենն ու Էրիկը․ լուսանկար Sun, 01 Nov 2026 21:00:17 +0400…

1 ժամ ago

Հարցեր հայոց բիոզանգվածին

Հարցեր հայոց բիոզանգվածին Sun, 01 Nov 2026 20:45:55 +0400 Ֆեյսբուքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին դժոխք…

1 ժամ ago

Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները

Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները Sun, 01 Nov 2026 20:30:29 +0400 2026 թվականի հոկտեմբերը տարվա աստղագիտական…

1 ժամ ago