COP 17-ին երկուշաբթի օրը լրացուցիչ 2 միլիոն դոլար կհատկացվի

COP 17-ին երկուշաբթի օրը լրացուցիչ 2 միլիոն դոլար կհատկացվի

Sat, 10 Oct 2026 13:45:19 +0400


Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում 2 հարց է ընդգրկված՝ վավերացնել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը եւ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը։

Վերջին համաձայնագրով նախատեսվում է նաեւ Հայաստանի՝ որպես հյուրընկալող երկիր իրականացվելիք նախնական ծախսերը։ Մասնավորապես խոսքը 2 մլն 166 հազար 855 դոլարի մասին է (ավելի քան 784 մլն դրամ), որից միայն 923 հազար 280 դոլարը քարտուղարության անձնակազմի գործուղման ծախսերն են, իսկ 108 հազար դոլարը՝ միջոցառման անցկացման վայրում ստուգումների։ Հայաստան են ժամանելու նաեւ ՄԱԿ անվտանգության եւ ապահովության վարչության աշխատակիցներ, որոնց փոխարինման ծախսերի համար հատկացվելու է 620 հազար 280 դոլար, իսկ գործուղման համար՝ 110 հազար 140 դոլար։ Նշենք, որ COP 17-ի անցկացման ժամանակահատվածում՝ պահանջվող անձնակազմի նվազագույն թիվը 241 անձն է, որից 40-ը պետք է պատվիրակներին ուղեկցի իրենց հատկացված հատվածներ, 30-ը՝ մուտքի դռան տարածքում զբաղվելու է անվանաքարտերի սկանավորմամբ, 30-ը՝ գրանցումով, եւս 30 անձ հանդիպման վայրում է ծառայություն մատուցելու, 20-ը՝ լրատվական կենտրոնում, եւ այլն։

Սակայն սա COP 17-ի ամբողջ ծախսը չէ: COP17-ի կազմակերպման համար ավելի վաղ հատկացվել էր 93.5 միլիոն դրամ, որով նախատեսված է 74 երկրների պատվիրակների այցի ֆինանսավորումը: Շուրջ 2.6 միլիարդ դրամ (2 640 797.5 հազար դրամ) էլ` կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է կազմակերպչական աշխատանքներին: Ընդհանուր առմամբ հատկացված գումարը կազմում է շուրջ 7.55 միլիոն ԱՄՆ դոլար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սյունիքում կարող է արտահերթ սահմանազատում իրականացվել

Սյունիքում կարող է արտահերթ սահմանազատում իրականացվել Mon, 02 Nov 2026 12:56:58 +0400 Հայաստանի և Ադրբեջանի…

20 րոպե ago

Ընդդիմությունը նորից դեսպանի հետ է հանդիպում

Ընդդիմությունը նորից դեսպանի հետ է հանդիպում Mon, 02 Nov 2026 12:54:50 +0400 Մեր տեղեկություններով, այսօր…

22 րոպե ago

Հայաստանը տարիներ շարունակ ֆինանսավորե՞լ է Ադրբեջանին

Հայաստանը տարիներ շարունակ ֆինանսավորե՞լ է Ադրբեջանին Mon, 02 Nov 2026 12:52:04 +0400 ԱԺ-ում 2027 թվականի…

25 րոպե ago

Ինչպես են փորձելու ճնշել ընդդիմությանը

Ինչպես են փորձելու ճնշել ընդդիմությանը Mon, 02 Nov 2026 12:47:46 +0400 Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը…

29 րոպե ago

Փաշինյանն ամեն օր իր դեմ հարուցվելիք քրեական գործերին նոր հոդվածներ է ավելացնում

Փաշինյանն ամեն օր իր դեմ հարուցվելիք քրեական գործերին նոր հոդվածներ է ավելացնում Mon, 02 Nov…

35 րոպե ago

Փաշինյանի ի՞նչ առաջարկի դեպքում «Ուժեղ Հայաստանը» կաջակցի նոր Սահմանադրության ընդունմանը

Փաշինյանի ի՞նչ առաջարկի դեպքում «Ուժեղ Հայաստանը» կաջակցի նոր Սահմանադրության ընդունմանը Mon, 02 Nov 2026 12:32:27…

44 րոպե ago