Երեւանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Sun, 11 Oct 2026 10:54:41 +0400


Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23։52-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Քանաքեռի 9-րդ փողոցի տարածքում վիճաբանության ձայներ են լսվում։

Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, Աղասու փողոցի տներից մեկի մոտ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը շարունակվել է Թբիլիսյան խճուղում, ինչի ընթացքում գործի է դրվել նաև հրազեն։

Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են զինված տղամարդու, որին վնասազերծել և տեղափոխել են բժշկական կենտրոն։

Միջադեպի հետևանքով երեք անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսեր Mon, 23 Nov 2026 15:27:25 +0400 Ակբա բանկը…

23 րոպե ago

Գործող Սահմանադրության եւ նախագծի տարբերությունները. առաջին հայացք

Գործող Սահմանադրության եւ նախագծի տարբերությունները. առաջին հայացք Mon, 23 Nov 2026 15:25:21 +0400 Հայաստանի նոր…

25 րոպե ago

Ինչպես և սպասվում էր՝ Բաքուն ողջունել է Փաշինյանի ներկայացրած «ալիևյան սահմանադրությունը»

Ինչպես և սպասվում էր՝ Բաքուն ողջունել է Փաշինյանի ներկայացրած «ալիևյան սահմանադրությունը» Mon, 23 Nov 2026…

36 րոպե ago

Տաջիկստանը դուրս է գալիս ՄՔԴ-ից․ Պուտինին չէին ձերբակալել

Տաջիկստանը դուրս է գալիս ՄՔԴ-ից․ Պուտինին չէին ձերբակալել Mon, 23 Nov 2026 15:00:10 +0400 Տաջիկստանը…

50 րոպե ago

Փաշինյանի այսօրվա ելույթում միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա

Փաշինյանի այսօրվա ելույթում միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա Mon, 23 Nov 2026…

1 ժամ ago

Դատական բարեփոխումները չպետք է թուլացնեն արդարադատության անկախության սահմանադրական երաշխիքները

Դատական բարեփոխումները չպետք է թուլացնեն արդարադատության անկախության սահմանադրական երաշխիքները Mon, 23 Nov 2026 14:36:11 +0400…

1 ժամ ago