Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը

Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը

Mon, 12 Oct 2026 10:12:15 +0400


«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի hայտարարությունը.

«Դատարանում ինձ կալանավորելու և տեսակցություններն արգելելու միջնորդությունը ներկայացնելիս քննիչը պնդեց, որ ես ունեմ ահռելի լսարան, և որ ձերբակալվելուց առաջ հանդգնել եմ «հրահանգ իջեցնել հանրությանը» (մեջբերում եմ բառացի): Վերջինս նաև հավելեց, որ իմ «հրահանգով» ես պարտադրել եմ հանրությանը «չվախենալ»: Դատարանը փորձեց ինձնից ճշտել՝ արդյո՞ք ես զղջում եմ նման հանդուգն արարքի համար: Ենթադրում եմ՝ իմ պատասխանը դատավորին չբավարարեց, ինչի հետևանքով էլ նա որոշեց բավարարել ինձ կալանավորելու որոշումը:

Պետք է, սակայն, խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ: Ընդ որում, զղջացել եմ գրեթե անմիջապես քննիչի միջնորդությունը լսելուն պես: Զղջացել եմ մինչև կալանավորումս, մինչև «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնվելս: Հետևաբար պետք է իջեցնեմ իմ հաջորդ «հրահանգը»:

«Հրահանգում եմ» վախենալ, ժողովուրդ ջան: Վախը շատ կարևոր է: Ոչնչից չեն վախենում միայն հիմարները: Վախեցե՜ք:
Վախեցեք, որ էս վիժվածքների լափած ամեն մի կոպեկի համար հաշիվը դուք և ձեր երեխեքն եք փակելու: Ես վախենում եմ: Գրեթե 44 օր հրետակոծության տակ եմ եղել, բայց չեմ վախեցել մահանալուց: 2018-ից սկսած 30 անգամ ձերբակալվել եմ, բայց երբեք չեմ վախեցել ազատազրկվելուց: Իսկ ճորտ լինելուց սարսափում եմ…
Ամփոփենք. տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝
1. Չվախենալ վիժվածքներից
2. Վախենալ ճորտ լինելուց

Հարգանքներով՝ ձեր խոնարհ «հրահանգիչ»»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լեգենդար ավտոմեքենան նորից կարտադրվի

Լեգենդար ավտոմեքենան նորից կարտադրվի Wed, 14 Oct 2026 00:30:18 +0400 Jeep ամերիկյան ընկերությունը մտադիր է…

6 ժամ ago

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է Wed, 14 Oct 2026 00:00:23 +0400 Մոսկվայի Շչերբակինսկի շրջանի…

6 ժամ ago

Բասկետբոլիստի մարզաշապիկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով

Բասկետբոլիստի մարզաշապիկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով Tue, 13 Oct 2026 23:55:40 +0400…

6 ժամ ago

Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել

Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել Tue, 13 Oct 2026 23:45:43 +0400 Թեյլոր Սվիֆթը Billboard…

6 ժամ ago

Կինն է իր դեպրեսիայի հիմնական պատճառներից մեկը

Կինն է իր դեպրեսիայի հիմնական պատճառներից մեկը Tue, 13 Oct 2026 23:30:11 +0400 Արքայազն Հարին…

7 ժամ ago

Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ համագործակցության մասին

Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ…

7 ժամ ago