Սաուդյան Արաբիա՞, Հայաստա՞ն, թե՞ «Ինտեր»․ ինչ է ասել Հենրիխ Մխիթարյանը

Սաուդյան Արաբիա՞, Հայաստա՞ն, թե՞ «Ինտեր»․ ինչ է ասել Հենրիխ Մխիթարյանը

Mon, 12 Oct 2026 12:15:47 +0400


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի շտապում որոշում կայացնել իր ֆուտբոլային կարիերայի ապագայի վերաբերյալ։ «Առաջին ալիքի» հետ զրույցում ֆուտբոլիստը խոստովանել է, որ այս փուլում նախընտրում է կենտրոնանալ կարճաժամկետ նպատակների վրա՝ չփորձելով հեռուն գնացող ծրագրեր կազմել։

«Ոչինչ չեմ կարող խոստանալ, որովհետև գտնվում եմ այնպիսի տարիքում, որ չպետք է մեծ պլաններ դնես։ Պետք է ամենօրյա ցիկլով առաջ գնաս, մտածես վաղվա օրվա մասին, որովհետև հեշտ չէ վերականգնվելը, հեշտ չէ նպատակներ դնելը, հեշտ չէ մարզվել այնպես, ինչպես մարզվում են 21-22 տարեկան ֆուտբոլիստները»,- նշել է Մխիթարյանը՝ ընդգծելով, որ շարունակում է փորձել լավագույնս դրսևորել իրեն, սակայն չի կարող ասել, թե դեռ որքան ժամանակ կշարունակի խաղալ։

Անդրադառնալով ապագայում հնարավոր տեղափոխություններին՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագը բացառել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հնարավորությունը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ իր կարիերայի ընթացքում երբեք առաջնային չի համարել ֆինանսական գործոնը։

«Ինձ համար երբեք փողը կարևոր չի եղել։ Ես երբեք փողի համար չեմ խաղացել և ակումբից ակումբ չեմ տեղափոխվել։ Տեղափոխվել եմ ակումբներ և ֆուտբոլ խաղացել իմ ամբիցիաների, նպատակների և այն երազանքների համար, որոնք ունեցել եմ մանկուց»,- ասել է ֆուտբոլիստը։

Մխիթարյանի խոսքով՝ շատերը զարմանում են, թե ինչու ինքը չի տեղափոխվում Սաուդյան Արաբիայի առաջնություն կամ ամերիկյան MLS։ Սակայն նրա համար առաջնայինը ոչ թե առաջարկվող պայմաններն են, այլ խաղադաշտ դուրս գալու մոտիվացիան, մրցակցային լարվածությունն ու ֆուտբոլից ստացած էմոցիաները։

«Ինձ համար ամենակարևորն այն է, որ առավոտյան արթնանալիս ունենամ այն մոտիվացիան, այն կրակը, որ շաբաթ կամ կիրակի, երեքշաբթի կամ չորեքշաբթի հանդիպում ունեմ, որը լարվածություն է առաջացնում, և ես զգում եմ այդ ադրենալինը։ Ես չեմ ուզում առավոտյան արթնանալ և մտածել, որ պարզապես գնում եմ աշխատանքի։ Եթե չկա ադրենալին, չկա էմոցիա, դա արդեն ինձ համար դառնում է գործ»,- նշել է Մխիթարյանը։

Առանձին անդրադառնալով Հայաստան հնարավոր վերադարձին՝ ֆուտբոլիստը նշել է, որ այդ տարբերակն այլ բնույթ կունենար։ Նրա խոսքով՝ Հայաստան վերադառնալն ու այստեղ խաղալը բոլորովին այլ իրավիճակ է, սակայն «Ինտերի» նման բարձրակարգ ակումբից անմիջապես հայկական ֆուտբոլ տեղափոխվելը հենց այն պատճառներից է, որոնցով պայմանավորված՝ ինքը ներկայումս չի դիտարկում այդ տարբերակը։

Այսպիսով՝ Մխիթարյանը դեռևս հստակ ժամկետներ չի նշում իր կարիերայի ավարտի կամ հաջորդ քայլի վերաբերյալ։ Նրա խոսքից պարզ է դառնում, որ ապագա որոշումները կախված են լինելու ոչ միայն ֆիզիկական հնարավորություններից, այլև այն հանգամանքից, թե որքանով կպահպանվեն ֆուտբոլի հանդեպ իր մոտիվացիան և մրցակցային ոգին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

2 ժամ ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

2 ժամ ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

2 ժամ ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

3 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

3 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

3 ժամ ago