Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»

Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»

Mon, 12 Oct 2026 19:45:52 +0400


ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը հարց է բարձրացնում՝ Հայաստանի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունեցող Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»։

Զաքարյանն, անդրադառնալով նաև Ֆրանսիայում զարգացումներին, գրել է․ «Reuters-ի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի աջակողմյան ուժերի առաջնորդ Մարի Լը Պենը և ձախ ուժերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը 2027թ. նախագահական ընտրություններին ընդառաջ հրապարակված նոր հարցման համաձայն՝ առաջ են անցնում մյուս թեկնածուներից։

Ըստ հարցման՝ ընտրությունների առաջին փուլում Լը Պենն առաջատարն է՝ ստանալով ընտրողների 35–37%-ի աջակցությունը։ Իսկ Մելանշոնը երկրորդ փուլ է անցնում բոլոր սցենարների դեպքում։

Կանխատեսումների համաձայն՝ երկրորդ փուլում Լը Պենը զգալի առավելությամբ կհաղթի Մելանշոնին։ Սակայն սա դեռ ամբողջ պատկերը չէ:

Գործող նախագահ Մակրոնի քաղաքական թիմի անդամները թեկնածուի հարցում միասնական չեն։ Կենտրոնամետ դաշինքի մի մասը հակված է աջակցելու Գաբրիել Ատալին, մյուս մասը՝ Էդուարդ Ֆիլիպին, իսկ որոշ մասն էլ ընդհանրապես քննարկում է սոցիալ-դեմոկրատական թեկնածուին աջակցելու հնարավորությունը:

Կենտրոնամենտների ճամբարում այս պահին հիմնական հարցն այն է, թե կկարողանա՞ն արդյոք միասնական թեկնածու առաջադրել։

Հ.Գ.

Հայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը. «Ինչու՞ բարեկամ ֆրանսիայի նախագահ Մակրոնը և նրա քաղաքական գործընկեր, ֆրանսախոս Շառլ Միշելը համոզեցին ապազգային ու հակապետական քաղաքականության հեղինակ Նիկոլին՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հրաժարվել հայկական Արցախից: Ի՞նչ շահեց դրանից Մակրոնը (կամ Ֆրանսիան)՝ աջակցելու փոխարեն քանդելով հայ ժողովրդի ամենանվիրական ձեքբերումն ու նսեմացնելով հայկական քաղաքականությունը»:

Միևնույն է՝ այդ կերպ Հարավային Կովկասում ՌԴ դեմ երկրոդ ճակատ չբացեցին, ՌԴ-ին Կովկասից չհեռացրեցին, Ուկրաինայում չհաղթեցին, Սյունիքից ուրան չստացան, կոմունիկացիաներում չկան…ընդամենը հազարամյա Արցախը զոհաբերեցին ու անդառնալի վնաս պատճառեցին հայ Ժողովրդին: Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ կողմից շատ սիրելի ու բարեկամ ֆրանսիացիների նախագահի ջանքերով ու նրա հայացքի ներքո, Հայաստանի ոչ բարով որևէ ղեկավար կարող է հրաժարվել Արցախից ու արցախյան հարցից…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դժգոհ են Ժոզե Մոուրինյոյից

Դժգոհ են Ժոզե Մոուրինյոյից Mon, 12 Oct 2026 21:00:34 +0400 Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են…

9 րոպե ago

Խիստ լարված իրավիճակ` Շինարարներ փողոցում

Խիստ լարված իրավիճակ` Շինարարներ փողոցում Mon, 12 Oct 2026 21:00:14 +0400 Latest news from Secure…

9 րոպե ago

Դեբոշ` թաղապետի եւ Մեսրոպ Մանուկյանի միջեւ․ ինչ է կատարվում

Դեբոշ` թաղապետի եւ Մեսրոպ Մանուկյանի միջեւ․ ինչ է կատարվում Mon, 12 Oct 2026 20:57:54 +0400…

11 րոպե ago

Սպառնացել է հարվածել ամերիկյան ենթակառուցվածքներին

Սպառնացել է հարվածել ամերիկյան ենթակառուցվածքներին Mon, 12 Oct 2026 20:30:42 +0400 Իրանը պատասխան հարվածներ կհասցնի…

39 րոպե ago

Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները

Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները Mon, 12 Oct 2026 20:27:53 +0400 Քիչ…

41 րոպե ago

Արամ Վարդևանյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ

Արամ Վարդևանյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ Mon,…

43 րոպե ago