«Հրապարակ»․ Անի Ավետիսյանին շքանշան տալու նախաձեռնող խումբ է ստեղծվել

«Հրապարակ»․ Անի Ավետիսյանին շքանշան տալու նախաձեռնող խումբ է ստեղծվել

Tue, 13 Oct 2026 11:15:38 +0400


Չորս պատերազմի մասնակից, հասարակական գործիչ Արման Պետրոսյանն առաջարկում է շքանշան տալ Շաքիի բնակիչ, իր երեխաներին ադրբեջանցի զինվորականից պաշտպանած ու դրա հետեւանքով ծանր վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանին: «Առաջարկում եմ շքանշանով պարգեւատրելԱնի Ասատրյանին, եւ ժողովրդի կողմից տրվող պարգեւատրման հիմնական նպատակն է իր քաջ սխրագործությունը գովերգելը, եւ որ Այծեմնիկից ու Սոսե մայրիկից հետո լինի պայքարող հայ կնոջ կերպար: Իր արածը մենք պետք է ամրագրենք որպես արժեք»,- ասաց Պետրոսյանը: Ի դեպ, արդեն նրան այցելել են եւ սիմվոլիկ «Մայր հերոսուհի» շքանշանն են հանձնել՝ որպես հայ կնոջ խիզախության ու պայքարի խորհրդանիշ:

Պետրոսյանը նշում է, որ Անի Ավետիսյանի սխրագործությունը՝ հատկապես այսքան պարտություններից ու նվաստացումներից հետո, դրական առումով հոգեբանական մեծ ազդեցություն կարող է ունենալ մեր հասարակության վրա․ «Հայի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար երբեմն պետք են այսպիսի բացառիկ խիզախություններ, իսկ դա պետք է ամրագրել»: Նա շեշտեց, որ բանակի ու ԱԱԾ-ի «ճեղքվածքների» հետեւանքով է, որ կինն է ստիպված եղել դիմակայել զինված ադրբեջանցուն: Իսկ Անի Ավետիսյանին մեղադրողները հայ հանրության լայն շրջանակները չեն՝ նշում է պատերազմների մասնակիցն ու հավելում, որ կնոջը մեղադրողներն Արամ Սարգսյանն ու նրա նման մարդիկ են, եւ հենց այդ մտածելակերպի հետեւանքով է, որ մեր երկիրն այսօր այս վիճակում է:

«Ես իմ նախաձեռնության մասին բարձրաձայնելուց սկզբում հատուկ նշեցի, քանի որ պետությունը, իշխող քաղաքական ուժը չի պարգեւատրել կամ խրախուսանքի չի ներկայացրել տվյալ անձին, ուրեմն պետք է պարգեւատրենք մենք՝ ժողովուրդը: Հասկանում ենք, որ 3 միլիոնը կամ 2 միլիոնը ներգրավվածություն չեն ունենալու այս նախաձեռնությանը, կլինեն այն քաղաքացիները, ովքեր պատրաստ են ինչ-որ դրական քայլ անելու համար գնալ ինչ-որ գործողությունների: Դա կլինի սոցհարթակներում տեղեկատվության տարածումը, միանալ միջոցառմանը, մեծարման երեկո կազմակերպել, ամեն մեկն իր տարբերակով կարող է մասնակցել»,- ասաց զրուցակիցս եւ նշեց, որ այս նախաձեռնության հետ կապված՝ բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել: Երկրորդ փուլում հայտարարելու են շքանշանի դիզայնի ու անվան մրցույթ, որտեղ կընտրվի լավագույն տարբերակը։ Երրորդ փուլում կհայտարարվի դրամահավաք, քանի որ շքանշանը ոսկյա է լինելու։ Չորրորդ փուլում արդեն ձեւավորված նախաձեռնող խմբի կողմից կկազմակերպվի մեծարման երեկո, որտեղ էլ առողջանալուց հետո Անի Ավետիսյանին կպարգեւատրեն այդ շքանշանով: Իսկ նախաձեռնող խմբին կարող է միանալ ցանկացած ոք։ Նույնիսկ ՔՊ-ականնե՞րը՝ հարցրինք մենք։ «Եթե այդ կուսակցությունից կգտնվի գոնե մեկ ՔՊ-ական կամ կառավարության անդամ, որը ռիսկ կունենա ներգրավվելու, ես մեծ սիրով կներգրավեմ իրեն, քանի որ այդ քայլով նա դուրս է գալու Նիկոլ Փաշինյանի սկզբունքների դեմ»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կորոշեն ինձ տուն ուղարկեն, սիրով կգնամ. դատավոր Գյոզալյան

Կորոշեն ինձ տուն ուղարկեն, սիրով կգնամ. դատավոր Գյոզալյան Fri, 06 Nov 2026 17:31:08 +0400 Latest…

4 րոպե ago

Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, որ ընդդիմության միավորմանը խոչընդոտեն

Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, որ ընդդիմության միավորմանը խոչընդոտեն Fri, 06 Nov 2026 17:24:03 +0400 Latest news…

11 րոպե ago

Անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը

Անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը Fri, 06 Nov 2026 17:15:34 +0400 Այսօր տեղի…

20 րոպե ago

#Ուղիղ․ Ընթանում է Սամվել Կարապետյանի դատական նիստը

#Ուղիղ․ Ընթանում է Սամվել Կարապետյանի դատական նիստը Fri, 06 Nov 2026 17:02:07 +0400 Latest news…

33 րոպե ago

Նեթանյահուն ու Թրամփը պարտվեցին, ես հաղթեցի․ Բրազիլիայի նախագահ

Նեթանյահուն ու Թրամփը պարտվեցին, ես հաղթեցի․ Բրազիլիայի նախագահ Fri, 06 Nov 2026 17:00:21 +0400 Բրազիլիայի…

35 րոպե ago

Դուք եք վիրավորում. Կարապետ Բադալյանը Փաշինյանի խոսքերի համար մեղադրեց լրագրողներին

Դուք եք վիրավորում. Կարապետ Բադալյանը Փաշինյանի խոսքերի համար մեղադրեց լրագրողներին Fri, 06 Nov 2026 16:44:35…

51 րոպե ago