Փաշինյանը՝ Քրիստոսի, Էյնշտեյնի ու Արիստոտելի համադրված կերպարում

Փաշինյանը՝ Քրիստոսի, Էյնշտեյնի ու Արիստոտելի համադրված կերպարում

Tue, 13 Oct 2026 16:15:17 +0400


Ասում է․ «Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում․․․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել․․․ գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչն արդեն տեղի է ունեցել։ Ի՞նչ անել, ուրեմն։ Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչն արդեն տեղի է ունեցել, այլ՝ այն, ինչը պետք է տեղի ունենա․․․»։ Ահա՝ այսպիսի խառնափնթոր, հասկացությունները խեղաթյուրող գրառում է արել Նիկոլ Փաշինյանը` առաջարկելով պատմություն համարել ոչ թե այն, ինչն արդեն տեղի է ունեցել, այլ՝ այն, ինչն ապագայում տեղի է ունենալու։ Խառնաշփոթ ու կիսափիլիսոփայական մտքերի արանքում ուզում է ներշնչել, որ «առաջին անգամ մենք պատմություն ստեղծող ենք եւ ոչ թե վերարտադրող», եւ այն, ինչը հիմա ստեղծվում է, «հարատեւ պետության ռազմավարության իրագործումն է` Ազատ եւ Երջանիկ Հայաստանի տեսլականով»։

Նման մտքեր հայտնելու համար մարդը կա՛մ պետք է շատ թերի կրթություն ստացած լինի եւ չհասկանա, թե ինչ են պատմությունը, պատմագրությունը, մարդկության անցած ուղին եւ այլն, կա՛մ պետք է ուղղակի իրեն Քրիստոս, Էյնշտեյն ու Արիստոտել երեւակայի ու կարծի, թե ինքը կարող է ցանկացած հասկացություն ձեւախեղել, հեղափոխություն անել ցանկացած ոլորտում, մարդկանց ֆանտաստիկ մտքեր ներշնչել, փոխել մարդկության պատմության ընթացքը, նորովի ձեւակերպել այնպիսի աքսիոմատիկ ճշմարտություններ, ինչպիսին, օրինակ, պատմությունն է։ Մի բան պարզ է, որ մեր պետության ղեկավարին թվում է, թե ինքն ամեն ինչի մասին կարող է կարծիք հայտնել։ Ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է։ Ինքն ուսուցչի, շոումենի ու հեղափոխականի յուրօրինակ միքս է՝ նոր երեւույթ կառավարման պատմության մեջ, որը պետք է 24 ժամ շարունակ խոսի-գրի։ Երեւի այն նպատակով, որ մի րոպե լռություն չտիրի մեր երկրում, եւ մարդիկ ոչ մի բանի մասին չկարողանան խորհել, առավել եւս՝ ինքնուրույն մտածել։ Ու նաեւ մի նպատակով, որ նման մտքեր կարդալուց մտածեն․ տեսեք՝ ինչ խելացի վարչապետ ունենք, ամեն ինչի մասին կարող է անհասկանալի ու խրթին տեքստեր երկնել։ Եվ ոչ ոք չխորանա անգամ նրա ասածի անհեթեթության մեջ, չփորձի գտնել դրա աբսուրդայնությունը, հակաճառի, վիճի իր հետ։

Բայց, այս ամենից զատ, այս տեքստից մի շատ կարեւոր հետեւություն էլ կարելի է անել․ դրա հեղինակին թվում է, թե ինքը Բարձրյալին հավասար մեկն է՝ ինքն է որոշում, թե ինչ ընթացք է ունենալու Հայաստան պետության պատմությունը։ Այս խախուտ ժամանակներում, երբ անգամ հզոր պետությունները չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում, չնայած կայուն տնտեսություն ունեն, հզոր բանակ, ոչ թե արտագաղթի, այլ ներհոսքի ալիք։ ՀՀ վարչապետը, որի ղեկավարած երկրի սահմանները չեն պաշտպանվում, թշնամիներն ատամները սրած սպասում են այս երկիրը հոշոտելու հարմար առիթին, տնտեսությունը մազից է կախված, արտագաղթը չի դադարում, մարդիկ վաղվա օրվա հետ կապված ոչ մի վստահություն չունեն, երբեք այսքան նսեմացած չի եղել Հայաստան պետության ինքնիշխանությունը, երբեք օտար ուժերն ու պետություններն այսքան մեծ դերակատարում չեն ունեցել մեր երկրի ներքին կյանքում, փորձում է այստեղ էլ խաբել հանրությանը՝ ներշնչելով, թե այն, ինչ հիմա ստեղծվում է, «հարատեւ պետության ռազմավարության իրագործումն է` Ազատ եւ Երջանիկ Հայաստանի տեսլականով»։

Արեգ Մարգարյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել

Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել Tue, 13 Oct 2026 17:15:20…

11 րոպե ago

240 գիտնական բաց նամակ է հղել Փաշինյանին ու Ռուբինյանին

240 գիտնական բաց նամակ է հղել Փաշինյանին ու Ռուբինյանին Tue, 13 Oct 2026 17:05:59 +0400…

21 րոպե ago

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ փոխանակվում է հետախուզական տեղեկություններով. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ փոխանակվում է հետախուզական տեղեկություններով. ԱՄՆ սենատոր Tue, 13 Oct 2026 17:00:07 +0400…

27 րոպե ago

Պետությունն այս մոր նման պիտի լինի․․․

Պետությունն այս մոր նման պիտի լինի․․․ Tue, 13 Oct 2026 16:45:18 +0400 Մանկությանս մի դրվագ…

41 րոպե ago

Գյումրիում 8 անձ ձերբակալվել է

Գյումրիում 8 անձ ձերբակալվել է Tue, 13 Oct 2026 16:39:20 +0400 Կաշառք տալու և ստանալու…

47 րոպե ago

Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները

Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Tue, 13 Oct 2026 16:26:28 +0400…

1 ժամ ago