Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները

Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները

Tue, 13 Oct 2026 16:26:28 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին տարիներին ակնհայտ նկատելի է, որ քաղհասարակության պայքարը նվազել է այնքան, որ գրեթե չկա…

Դրա փոխարեն ակտիվացել են լրագրողների պայքարը։ Մարդիկ պայքարում են բոլորի փոխարեն։

Էն հին ու բարի ժամանակներում, երբ խնդիրները բացառապես սոցիալական էին, իրենք էլի առաջնագծում քիչ ու շատ էին տուժում ոստիկանների հարձակումներից, բայց այդ ժամանակ անում էին բացառապես իրենց գործը՝ լուսաբանում էին օրվա իրադարձությունը։
Հիմա, տո էլ կռիվ են տալիս, էլ լուսաբանում, էլ խփում, էլ խփվում ու ցավալին էն է, որ գրեթե մենակ։
Հա, լավ, ի՞նչ եղավ մեր հետ։

Սարսափելին էն է, որ մենք էլ սոց. ցանցերում էդ նյութերը տարածում ենք ու ասում՝ ապրեք, կեցցեք…
Է հետո՞…

Ասենք՝ լրագրողները չլինեին, այսօր ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները, ու մենակ չլուսաբանեցին է՝ կոնկրետ էս ստահակներին փռեցին արևին…

Ինչևէ, կործանվելու ենք, եթե էսպես էլ շարունակենք լռել…

Շնորհակալ եմ, հարգելի ու սիրելի լրագրողներ ջան, որ մեր անելիքն էլ եք վերցրել ձեր ուսերին ու համբերատար տանում եք։
Հուսամ՝ կզարթնենք… հուսամ…»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գլուխներդ պատին եք տվել, անուղեղ անհավատներ…

Գլուխներդ պատին եք տվել, անուղեղ անհավատներ… Wed, 14 Oct 2026 17:15:28 +0400 Ինձ ինչո՞ւ է…

11 րոպե ago

Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը․ Մենք դա թույլ չենք տա

Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը․ Մենք դա թույլ չենք տա Wed, 14 Oct 2026…

27 րոպե ago

420 հազար դրամի «ընտրակաշառքային» պատմություն

420 հազար դրամի «ընտրակաշառքային» պատմություն Wed, 14 Oct 2026 16:45:52 +0400 Նախորդ օրը «Ուժեղ Հայաստան»-ի…

41 րոպե ago

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա Wed, 14 Oct 2026 16:00:12 +0400 Հունաստանում ամերիկյան դեսպան Քիմբերլի…

1 ժամ ago

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի Wed, 14 Oct 2026 15:45:43…

2 ժամ ago

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան Wed, 14 Oct 2026 15:30:55 +0400 Երևանը հոկտեմբերի այս օրերին…

2 ժամ ago