«Կարինը» վաղուց արդեն ոչ միայն ուղղակի երգի-պարի խումբ է, այլև համայնք». Անի Գինոսյան

«Կարինը» վաղուց արդեն ոչ միայն ուղղակի երգի-պարի խումբ է, այլև համայնք». Անի Գինոսյան

Tue, 13 Oct 2026 17:45:38 +0400


«Զարկդ պահիր, Դավիթ, պահիր զարկդ Մսրա Մելիքին հաղթելու համար․․․», «Սասնա ծռեր» էպոսից հնչած այս պատգամը, որը ներկայացվեց համերգային ծրագրի ընթացքում, ընտրվել էր նաև որպես երեկոյի առանցքային խորագիր։ Հոկտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադրման 25-ամյակին և նրա հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։

«Զարկդ պահիր» խորագրով միջոցառման ընթացքում բեմում ներկայացվեցին հայկական ազգագրական պարերը։ Պարային համարներին զուգահեռ ներկայացվեց նաև համույթի 25-ամյա գործունեությունն ու Գագիկ Գինոսյանի կենսագրական ուղին։ «Կարին»-ի Անի Գինոսյանի խոսքով՝ թեև համերգի ընթացքում փորձել են հնարավորինս ներկայացնել կատարված աշխատանքը, դեռ շատ անելիքներ կան, որոնք անհրաժեշտ է ապացուցել ամենօրյա գործունեությամբ։ Նա նշեց, որ Գինոսյանի վաստակի ամենամեծ գնահատականը հենց նրա գործի շարունակականությունն է, որն այսօր կյանքի են կոչում թե՛ նրա տարիների աշակերտները, թե՛ հարազատները, թե՛ այն մարդիկ, որոնք անձամբ չեն ճանաչել նրան, սակայն կրում են նույն գաղափարախոսությունը։ Միջոցառման հատկանշական դրվագներից էր դահլիճում ներկայացված սերնդափոխության պատկերը։ Դահլիճի տարբեր հատվածներում` ծնողների կողքին կանգնած, երեխաները բեմական կատարումներին համահունչ կրկնում էին ազգային պարերի շարժումները։

«Դահլիճում տիրող էներգիան աննկարագրելի մեծ էր, բայց ինձ համար ամենահուզիչ տեսարանը դահլիճում տեղում պարող փոքրիկներն էին։ Երբ տեսնում ես, թե ինչպես են 3-4 տարեկան երեխաները ծնողների կողքին կանգնած ռազմապարեր պարում, հասկանում ես, որ ազգային մշակույթը ոչ թե միայն բեմում է, այլ կենդանի է ու փոխանցվում է սերունդներին։ Սա հենց Գինոսյանի գլխավոր նպատակն էր»,- ինձ հետ զրույցում նշեց հանդիսատեսներից մեկը, որը հաճախում էր «Հարք» ավանդական պարի խումբ։ Ամփոփելով համերգային ծրագիրը՝ Անի Գինոսյանն ընդգծեց. «Կարինն» այլևս սոսկ պարային խումբ չէ, այլ նույն արժեքները կրող գաղափարակիցների համայնք, որի անդամները, անգամ աշխարհի տարբեր անկյուններում գտնվելով, ծառայում են նույն գործին։ Այս ամենի հիմնադիրը Գինոսյանն է, և

այն, որ մենք այսօր այստեղ ենք, հենց նրա նվիրումի արդյունքն է»։ Հաջորդեցին երկարատև ծափահարություններ։
Հոբելյանական երեկոն ամփոփեց «Կարին» ազգային երգ ու պարի խմբի 25-ամյա գործունեությունը՝ վերահաստատելով ավանդական պարարվեստն ու Գագիկ Գինոսյանի թողած մշակութային ժառանգությունը պահպանելու հանձնառությունը։

Մարիետա Մարտիրոսյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ովքեր են Սինանյանի հանձնակատարները, ինչով են նրանք զբաղված

Այսօր կառավարությունում էին հավաքվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու տարբեր երկրներում Հայաստանի կողմից…

15 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում․ Զախարովա

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում․ Զախարովա Thu, 05 Nov 2026 20:04:34…

26 րոպե ago

Չորս տարի դատ գնաց, պիտի որոշեին վնասի չափը, կարծես ցուցափեղկ էր կոտրվել. Տիգրան Արզումանյան

Չորս տարի դատ գնաց, պիտի որոշեին վնասի չափը, կարծես ցուցափեղկ էր կոտրվել. Տիգրան Արզումանյան Thu,…

29 րոպե ago

Մակրոնը կարոտում է Անգելա Մերկելին

Մակրոնը կարոտում է Անգելա Մերկելին Thu, 05 Nov 2026 20:00:28 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն…

30 րոպե ago

Ինչ է հայտնաբերվել 11-ամյա տղայի օրգանիզմում. մանրամասներ

Ինչ է հայտնաբերվել 11-ամյա տղայի օրգանիզմում. մանրամասներ Thu, 05 Nov 2026 19:53:56 +0400 Անչափահասի օրգանիզմում…

36 րոպե ago

Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան

Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան…

44 րոպե ago