Նա առաջին հերթին մարդ էր, հետո՝ երաժիշտ

Նա առաջին հերթին մարդ էր, հետո՝ երաժիշտ

Tue, 13 Oct 2026 17:53:23 +0400


Հոկտեմբերի 12-ը աշխարհահռչակ դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն էր։ Այս տարի մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան։

93 տարի դուդուկի լեգենդը ապրեց մաքուր ու ազնիվ կյանքով՝ նվիրված իր ընտանիքին, ընկերներին ու գործին։
Ինքնուս երաժշտից՝ դարձավ պրոֆեսիոնալ, ստացավ ամենաբարձր կոչումներն ու մրցանակները։ Առաջին մեծ բեմելը Մոսկվայում էր, 1947 թվականին։ «Տասնինը տարեկան էի։ Ելույթ ունեցա Կրեմլում, որտեղ ներկա էր Ստալինը։ Նա ինձ «Պոբեդա» ժամացույց նվիրեց»,–հարցազրույցներից մեկում հիշում էր Վարպետը։

Նա հանդես եկավ ամենահեղինակավոր համերգասրահներում, անվանի երաժիշտների, կոմպոզիտորների, ամենահայտնի նվագախմբերի հետ։ Նրա երաժշտությունը հնչեց հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերում։ Մի առիթով Ջիվան Գասպարյանն ասել է․ «Բոլորը զարմանում էին, թե ինչ գեղեցիկ ձայն ունի դուդուկը։ Հիմա շատ աշակերտներ ունեմ Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։ Ամբողջ կյանքս նվիրել եմ արվեստին, աշխարհի գրեթե բոլոր երկրներում եղել եմ և միշտ հանդես եմ եկել կենդանի կատարումով։ 20 հազար համերգ եմ նվագել, 2000-ից ավելի ձայնագրություններ ունեմ, մասնակցել եմ 40 ֆիլմերի նկարահանմանը»։
Ջիվան Գասպարյանի գործը շարունակում է թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը, ով դեռ տասնհինգ տարեկանից սկսել է նվագել պապիկի հետ ու քսանյոթ տարի նրա հետ շրջագայել աշխարհով մեկ։

Ջիվան Գասպարյան կրտսերի խոսքով՝ նա առաջին հերթին մարդ էր, հետո՝ երաժիշտ․ «Երբ Աբովյան փողոցում պետք է կանգնեցնեին պապիկի արձանը, նա չի համաձայնել՝ ասելով․ «Ո՞նց կարելի է Լևոն Մադոյանի, Վաչե Հովսեփյանի արձանը չդնել, իմը դնել։ Այդ մարդիկ մեծ արժանիքներ ունեն, նրանք են դուդուկի հիմնադիրները եղել։ Եթե նման բան արվի, ես ինձ շատ անհարմար կզգամ»
Թեպետ Վարպետը մեզ հետ չէ, նրա դուդուկի մեղեդիները շարունակում են ապրել հիշեցնելով մեր արմատների, ցավի, սիրո և հույսի մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանությունների սխալի պատճառով անազատության մեջ է եղել մոտ 1000 օր

Իշխանությունների սխալի պատճառով անազատության մեջ է եղել մոտ 1000 օր Fri, 16 Oct 2026 23:55:41…

3 ժամ ago

Ցուցարարները ներխուժել են կառավարական շենք եւ ավերածություններ արել

Ցուցարարները ներխուժել են կառավարական շենք եւ ավերածություններ արել Fri, 16 Oct 2026 23:45:58 +0400 Ալբանիայում…

3 ժամ ago

Մեքսիկայում 96-ամյա կինն ամուսնացել է 18 տարեկան երիտասարդի հետ

Մեքսիկայում 96-ամյա կինն ամուսնացել է 18 տարեկան երիտասարդի հետ Fri, 16 Oct 2026 23:30:58 +0400…

3 ժամ ago

Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան, Անկլավ-էքսկլավներ. Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի պարզաբանումները․ օրվա թոփ թեմաները

Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան, Անկլավ-էքսկլավներ. Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի պարզաբանումները․ օրվա թոփ թեմաները Fri, 16…

4 ժամ ago

Մերձավոր-Արեւելյան ճգնաժամի ժամանակ չեն օգնել Իրանին

Մերձավոր-Արեւելյան ճգնաժամի ժամանակ չեն օգնել Իրանին Fri, 16 Oct 2026 23:15:22 +0400 Չինաստանը որեւէ կերպ…

4 ժամ ago

Խցանումներից խուսափելու համար գուցե այլևս պետք է օդ բարձրանալ

Խցանումներից խուսափելու համար գուցե այլևս պետք է օդ բարձրանալ Fri, 16 Oct 2026 23:13:56 +0400…

4 ժամ ago