ՍԴ-ն այսօր նախագահ կընտրի
Wed, 14 Oct 2026 14:03:21 +0400
Սահմանադրական դատարանի 9 անդամներն այսօր իրենց կազմից նախագահ կընտրեն: 16.00-ին աշխատակարգային նիստ է նշանակված, որի ընթացքում նախ կլինեն առաջադրումներ ու ինքնառաջադրումներ, ապա՝ գաղտնի քվեարկություն:
Հոկտեմբերի 12-ին լրացել է ՍԴ-ի նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը։ Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր ևս 4 տարի, բայց նորից առաջադրվելու իրավունք չունի: Կան տեղեկություններ, որ նախագահ է ուզում դառնալ նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը ՍԴ դատավոր ընտրվեց այս տարվա գարնանը: