Որքան է Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը

Որքան է Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը

Thu, 15 Oct 2026 10:00:43 +0400


Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Բրյուսելում Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի առևտրային երկխոսության ժամանակ նշել է, Թուրքիան եվրոպական արտադրության և մատակարարման շղթայի անբաժանելի մասն է։ Հետևաբար հարկ է համարել, որ «Made in EU»-ի նման արդյունաբերական նոր ռազմավարություններում Թուրքիան ներգրավված լինի որպես հավասարազոր գործընկեր։

«Թուրքիան այսօր ոչ միայն ԵՄ առևտրային գործընկերն է։ Թուրքիան չպետք է դուրս մնա այդ ռազմավարություններից»։

Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն Թուրքիայի ամենախոշոր առևտրային գործընկերն է, իսկ Թուրքիան՝ ԵՄ 5-րդ խոշորագույն գործընկերը։ Կողմերի միջև տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 205 մլրդ եվրո, վերջին 5 տարում՝ 900 մլրդ եվրո։ Այդ ծավալի 26 տոկոսը՝ շուրջ 55 մլրդ եվրոն, բաժին է ընկնում ավտոմոբիլային ոլորտին։

Բոլաթը նշել է, որ Թուրքիայում ավտոմոբիլների արտադրության 75 տոկոսը պատկանում է ԵՄ ընկերություններին և նրանց թուրքական մասնաճյուղերին։

ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչն իր հերթին Թուրքիան անվանել է ԵՄ-ի համար առանցքային գործընկեր։ Նրա տվյալներով՝ 2025 թ. մաքսային միության շրջանակում ապրանքաշրջանառությունը ռեկորդային մակարդակի է հասել՝ շուրջ 218 մլրդ եվրո, իսկ ծառայությունների առևտուրը գերազանցել է 40 մլրդ եվրոն։

Հանդիպման շրջանակներում կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել լիազորված տնտեսավարողների ծրագրերը, ինչպես նաև տեխնիկական աշխատանք տանել էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման ուղղությամբ։

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ Թուրքիան ավարտել է մեքենաների ու սարքավորումների անվտանգության վերաբերյալ ԵՄ-ի նոր կանոնակարգին իր օրենսդրության համապատասխանեցումը։ Սա կարևոր քայլ է, որպեսզի մաքսային միության շրջանակում ապրանքները տեխնիկական խոչընդոտների չհանդիպեն, հայտնում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հայ ազգը Ծառուկյանի կողքին է»․ Պաստառներ՝ Երևանի տարբեր հատվածներում

«Հայ ազգը Ծառուկյանի կողքին է»․ Պաստառներ՝ Երևանի տարբեր հատվածներում Thu, 15 Oct 2026 12:19:24 +0400…

4 րոպե ago

Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչեց հանրության գերակա շահ

Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչեց հանրության գերակա շահ Thu, 15 Oct 2026 12:16:14 +0400 Հայաստանի…

7 րոպե ago

«Հրապարակ». Հիմա էլ մարզերից եկող մարդիկ են մեղավոր

«Հրապարակ». Հիմա էլ մարզերից եկող մարդիկ են մեղավոր Thu, 15 Oct 2026 12:15:54 +0400 Երեւանի…

8 րոպե ago

Խաղաղության հաստատումը վտանգված է , եթե դա անտեսվի

Խաղաղության հաստատումը վտանգված է , եթե դա անտեսվի Thu, 15 Oct 2026 12:08:35 +0400 Արցախցիների…

15 րոպե ago

Կարմիր գծերը վերանո՞ւմ են, երբ այլևս եկամուտ չեն ապահովում

Կարմիր գծերը վերանո՞ւմ են, երբ այլևս եկամուտ չեն ապահովում Thu, 15 Oct 2026 12:02:24 +0400…

21 րոպե ago

«Սիրով՝ Ռուսաստանից»․ Փաթելի հանելուկային գրառումը

«Սիրով՝ Ռուսաստանից»․ Փաթելի հանելուկային գրառումը Thu, 15 Oct 2026 12:00:35 +0400 Այն բանից հետո, երբ…

23 րոպե ago