«Հրապարակ»․ Ժամկետների խախտման համար դատավորին պատժելն անբարոյականություն է

«Հրապարակ»․ Ժամկետների խախտման համար դատավորին պատժելն անբարոյականություն է

Thu, 15 Oct 2026 10:25:30 +0400


Բարձրագույն դատական խորհրդում այս պահին 3 կարգապահական վարույթ է քննվում՝ դատավորներ Գեւորգ Մանուկյանի, Անի Մխիթարյանի եւ Նորա Կարապետյանի նկատմամբ։ Վարույթները հարուցել է արդարադատության նախարարությունը։ Մեր տեղեկություններով՝ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանի եւ Արմավիրի դատավոր Գեւորգ Մանուկյանի նկատմամբ վարույթները հարուցվել են դատաքննության ժամկետների խախտման հիմքով։ Գեւորգ Մանուկյանը, ի դեպ, օրեր առաջ մեղադրական դատավճիռ է կայացրել կաթողիկոսի եղբոր եւ եղբորորդու գործով, բայց ամիսներ առաջ ինքնաբացարկ էր հայտնել Արշակ սրբազանի գործով։

Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների մասին զրուցել ենք ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։ «Լիազորությունները դադարեցնելը խայտառակություն է, դա անթույլատրելի մոտեցում է։ Բաց թողնված ժամկետների համար դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելն անգամ անբարոյականություն է։ Համաշխարհային փորձ կա, թե դատավորը մեկ ամսվա ընթացքում քանի գործ կարող է քննել եւ քանի դատական ակտ կայացնել։ Դատավորը ֆիզիկական անձ է, ունի ընտանիք, առողջական խնդիրներ, կարող է հիվանդանալ, երեխայի ծնողական ժողովին մասնակցել։ Քաղաքացիական գործերով դատավորը կարող է ամսական 30-35 դատական ակտ կայացնել, մինչդեռ մեր դատավորներն այդ ցուցանիշը 4-5 անգամ գերազանցում են։ Ես դեռ որակի մասին չեմ խոսում, միայն ժամկետների մասին եմ ասում։ Դատավորը չի կարող չհոգնել, անդադար գործ քննել ու 24 ժամ աշխատել։ Նույնիսկ այն դատավորը, որին լավը չեմ համարում, օրական 12-13 ժամ աշխատում է, պետությունն էլ համապատասխան վարձատրություն չի տալիս»։ Վարդազարյանի խոսքով՝ դատավորների աշխատանքը չի ավարտվում դատական նիստերով․ «Դատավորն առավոտյան իջնում է նիստերի դահլիճ եւ 5-10 րոպե ընդմիջումներով մինչեւ ժամը 18։00-ն գործեր է քննում։ Թվում է՝ աշխատանքն ավարտվեց, պետք է տուն գնա, բայց վերադառնում է աշխատասենյակ եւ սկսում դատական ակտեր գրել։ Օգնականներն ու խորհրդականները կարող են աջակցել, բայց վերջնական պատասխանատուն դատավորն է։ Ես չեմ ճանաչում մի դատավորի, որը դատական ակտն առանց կարդալու եւ խմբագրելու ստորագրում է։ Նույնիսկ ամենավատ դատավորն ինձ համար հերոս է, որովհետեւ օրական մինչեւ 15 ժամ աշխատում է։ Շաբաթ օրերը բոլորն աշխատում են, կիրակի օրերին էլ շատ դատավորներ շարունակում են աշխատել»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին Sat, 17 Oct 2026 23:45:22 +0400…

2 ժամ ago

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով Sat, 17 Oct 2026 23:30:52…

2 ժամ ago

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա Sat, 17 Oct 2026 23:15:54 +0400 «Մանկական…

2 ժամ ago

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները Sat, 17 Oct 2026 23:00:47…

3 ժամ ago

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Sat, 17 Oct 2026 22:45:25 +0400…

3 ժամ ago

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ Sat, 17 Oct 2026 22:32:46…

3 ժամ ago