Հրապարակումից հետո մարդուն տարել են կացարան

Հրապարակումից հետո մարդուն տարել են կացարան

Thu, 15 Oct 2026 11:25:13 +0400


Գրել էինք, որ արդեն մի քանի ամիս Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի 12 եւ 18 շենքերի միջեւ գտնվող այգում է գիշերում 59-ամյա Վահանը, որն անգամ իր անունը դժվարությամբ է հիշում։ Շների հետ երեկոյան զբոսանքի դուրս եկած Ժոզեֆինան տղամարդուն նկատել, մոտեցել, հարցուփորձ էր արել, եւ տղամարդն իր մասին կցկտուր տեղեկություններ էր հայտնել։

Մեզ հետ զրույցում աղջիկը պատմել էր, որ փողոցում հայտնված մարդն ադեկվատ է, բարեհամբույր, բայց հիշողության հետ կապված խնդիր ունի․ «Շատ դժվարությամբ անունը հիշեց, բայց չկարողացավ ազգանունը հիշել, չի հիշում նաեւ, թե որտեղ է եղել իր տունը, ինչպես է դրսում հայտնվել, միայն մատով ցույց է տալիս դիմացի շենքը, փորձում է ինչ-որ բաներ հասկացնել, բայց հստակ ոչինչ չի ասում։ Երեկոյան շատ ուշ ժամի է գալիս այդ այգի՝ երեւի գիշերելու համար, դրա համար բնակիչներից շատերը երեւի չեն էլ նկատել նրան։ Մի քանի անգամ հարցրել եմ, ասում է, որ որեւէ խնամքի կենտրոնում չի եղել, բայց չեմ կարող վստահ պնդել։ Իր մոտ բժշկական փաստաթղթեր կային, որից էլ տարիքն ու անուն-ազգանունը իմացա։ Ես մասնագիտությամբ բժիշկ չեմ ու չեմ կարող հստակ ասել, թե ինչ խնդիրներ ունի, բայց ակնհայտ է, որ խոսքը ծանր դեպքի մասին է։ Ես ամեն օր իրեն սնունդ եմ տանում, բայց դա հարցի լուծում չէ, օրերը ցրտում են, նրան կացարան է պետք»։

Մենք դիմել էինք նաեւ աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն, ահազանգը փոխանցել։ Երեկ տեղեկացանք, որ անտուն տղամարդուն տեղափոխել են կացարան։ Նախարարությունից մեզ հայտնեցին, որ այժմ նրա կարիքներն են գնահատվում, արդյունքները կհասցեագրվեն համապատասխան մարմիններին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փորձել են սպանել կին պատգամավորին

Փորձել են սպանել կին պատգամավորին Mon, 19 Oct 2026 15:00:14 +0400 Ավստրալիայում անկախ դաշնային պատգամավոր…

8 րոպե ago

Հիջաբը դարձավ փորձաքար․ Ալիևի՝ անսասան թվացող իշխանությունը սկսել է երերալ

Հիջաբը դարձավ փորձաքար․ Ալիևի՝ անսասան թվացող իշխանությունը սկսել է երերալ Mon, 19 Oct 2026 14:45:03…

23 րոպե ago

Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել

Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել Mon, 19 Oct 2026 14:38:44 +0400 Ֆրանսիայի ՆԳ նախարար…

29 րոպե ago

Հազարավոր խանութների վրա հարձակում և թալան․ Ֆրանսիայում սարսափելի վիճակ է

Հազարավոր խանութների վրա հարձակում և թալան․ Ֆրանսիայում սարսափելի վիճակ է Mon, 19 Oct 2026 14:30:33…

37 րոպե ago

Հասան Լուվրին

Հասան Լուվրին Mon, 19 Oct 2026 14:15:26 +0400 Փարիզի հանրահայտ Լուվրի թանգարանն այսօր հայտնվել է…

53 րոպե ago

COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ Գալստյան

COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ Գալստյան Mon, 19 Oct 2026 14:10:27 +0400 COP-17-ը, ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆ…

58 րոպե ago