«Հրապարակ». Կուշտ ենք դատարկ զեղումներից

«Հրապարակ». Կուշտ ենք դատարկ զեղումներից

Thu, 15 Oct 2026 11:45:09 +0400


«Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել։ Կամ եթե նույնիսկ ինչ-որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու եւ այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։ Ի՞նչ անել, ուրեմն։ Լուծումը մեկն է՝ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ՝ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետեւ այն ստեղծվում է հիմա եւ պետք է ստեղծվի վաղը։ Իսկ ի՞նչ է այն, որ տեղի է ունեցել անցյալում։ Դա պատմական փորձառությունն է, պատմական փորձը, որը գործնական ձեռնարկ է այն մասին, թե ինչ անել եւ ինչ չանել՝ պատմությունը չկրկնելու համար։ Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել, եւ թերեւս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք եւ ոչ թե վերարտադրող։

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա։…»,- նման խոհափիլիսոփայական մտքերով է կիսվել վարչապետ Փաշինյանը: Տպավորություն է, թե նա հերթական անգամ փորձում է մոռացության տալ Հայոց պատմությունը: Քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը մեզ հետ զրույցում ասում է. «Երբ ես այդ գրառումը կարդացի, ընկերներիս մոտ հումոր արեցի, ասացի` կրակն ենք ընկել․ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը նոր թեմայի մասին մտքեր ունի: Հավանաբար հիշում եք, որ Ազատյանն այն նույն մարդն է, որը «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» լոզունգների հեղինակն է: Նա վատ մասնագետ չէ, պարզապես պալատական փիլիսոփա է: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, ապա ինձ հոգնեցրել է էլեմենտար կենցաղ կազմակերպել չկարողացող մարդկանց փիլիսոփայական մտքերը լսելը: Էս երկիրը կուշտ է դատարկ փիլիսոփայական զեղումներից, էս երկրում ռեալ կյանք ու հարցեր կազմակերպող գործիչներ են հարկավոր: Փաշինյանը խղճուկ փորձեր է անում իր՝ հազարամյակների մեջ բացառիկ բացասական պատմական դերակատարումը կոծկելու համար: Նա ուզում է ցույց տալ, որ Հայոց պատմության ամենաողբերգական էջերը, որոնք գրվել են իր ձեռամբ, իր մեղքով չեն գրվել, ապագան է իր շնորհը: Նա փորձում է արդարացնել իրեն: Խոհական դատողությունների ավտորիտար ռեժիմները գնում են, երբ իշխանությունը հայտնվում է խոր ճգնաժամի մեջ: Այս ամենից պարզ է դառնում, թե ինչու է Փաշինյանը նման դատողությունների գնում»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանությունների սխալի պատճառով անազատության մեջ է եղել մոտ 1000 օր

Իշխանությունների սխալի պատճառով անազատության մեջ է եղել մոտ 1000 օր Fri, 16 Oct 2026 23:55:41…

2 ժամ ago

Ցուցարարները ներխուժել են կառավարական շենք եւ ավերածություններ արել

Ցուցարարները ներխուժել են կառավարական շենք եւ ավերածություններ արել Fri, 16 Oct 2026 23:45:58 +0400 Ալբանիայում…

2 ժամ ago

Մեքսիկայում 96-ամյա կինն ամուսնացել է 18 տարեկան երիտասարդի հետ

Մեքսիկայում 96-ամյա կինն ամուսնացել է 18 տարեկան երիտասարդի հետ Fri, 16 Oct 2026 23:30:58 +0400…

2 ժամ ago

Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան, Անկլավ-էքսկլավներ. Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի պարզաբանումները․ օրվա թոփ թեմաները

Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան, Անկլավ-էքսկլավներ. Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի պարզաբանումները․ օրվա թոփ թեմաները Fri, 16…

2 ժամ ago

Մերձավոր-Արեւելյան ճգնաժամի ժամանակ չեն օգնել Իրանին

Մերձավոր-Արեւելյան ճգնաժամի ժամանակ չեն օգնել Իրանին Fri, 16 Oct 2026 23:15:22 +0400 Չինաստանը որեւէ կերպ…

2 ժամ ago

Խցանումներից խուսափելու համար գուցե այլևս պետք է օդ բարձրանալ

Խցանումներից խուսափելու համար գուցե այլևս պետք է օդ բարձրանալ Fri, 16 Oct 2026 23:13:56 +0400…

2 ժամ ago