«Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի մասին BBC-ն վավերագրական ֆիլմ կներկայացնի

«Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի մասին BBC-ն վավերագրական ֆիլմ կներկայացնի

Thu, 15 Oct 2026 22:53:04 +0400


BBC-ն երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմ կներկայացնի բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի կյանքի և ստեղծագործական ուղու մասին։ Ինչպես հայտնում է Forbes-ը՝ հղում անելով Deadline-ին, ֆիլմը կանդրադառնա գրողի հաջողությանը, գրականության վրա նրա ազդեցությանը և վերջին տարիներին նրա շուրջ ծավալված քննարկումներին։ Գրում է tert.am-ը։

«J.K. Rowling» աշխատանքային անվանումը կրող նախագծի արտադրությամբ կզբաղվի Rogan Productions ստուդիան։

Ֆիլմի առաջին մասը կպատմի «Հարի Փոթերի» ստեղծման պատմության և գրքերի ու դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերի համաշխարհային հաջողության մասին։ Երկրորդ մասը կանդրադառնա Ռոուլինգի՝ Շոտլանդիայի անկախության, ֆեմինիզմի, խոսքի ազատության և գենդերային ինքնության վերաբերյալ արտահայտություններին, որոնք տարբեր արձագանքներ են առաջացրել հանրության շրջանում։

Ըստ Deadline-ի՝ ֆիլմում կօգտագործվեն արխիվային նյութեր, գրողի հայտարարությունները և նրա հետ աշխատած մարդկանց հարցազրույցները։ Գրողը, սակայն, ֆիլմի շրջանակում հարցազրույց չի տա։

Վավերագրական ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2027թ․։

BBC-ի պատմական հաղորդումների բաժնի ղեկավար Սայմոն Յանգի խոսքով՝ 21-րդ դարի Բրիտանիայի մշակութային պատմությունն ամբողջական չէր լինի առանց Ջոան Ռոուլինգի ստեղծած կախարդ տղայի՝ Հարի Փոթերի, նրա ստեղծագործություններից ծնված հրատարակչական և կինեմատոգրաֆիական ֆենոմենի, ինչպես նաև այն հակասական հանրային կերպարի, որը ձեռք է բերել գրողը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի տեղի ունեցողի համար

Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի տեղի ունեցողի համար Sat, 07 Nov 2026 13:09:27 +0400 Մեկ…

12 րոպե ago

Կիրկորովն ու Պրիգոժինը ներառվել են Ուկրաինայի ՊՆ-ի սև ցուցակում

Կիրկորովն ու Պրիգոժինը ներառվել են Ուկրաինայի ՊՆ-ի սև ցուցակում Sat, 07 Nov 2026 13:00:39 +0400…

21 րոպե ago

Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն

Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն Sat, 07 Nov 2026 12:52:49 +0400 Հայերն ինչո՞վ էին ներկայանում…

29 րոպե ago

Կնոջս` Կարինեի հիշատակին

Կնոջս` Կարինեի հիշատակին Sat, 07 Nov 2026 12:49:19 +0400 Կնոջս` Կարինեի հիշատակին КАК ПРЕКРАСЕН ЭТОТ…

32 րոպե ago

Ինչպես է Հայաստանի կառավարությունը կոծկել Քովիդի մահացու վիճակագրությունը

Ինչպես է Հայաստանի կառավարությունը կոծկել Քովիդի մահացու վիճակագրությունը Sat, 07 Nov 2026 12:45:47 +0400 COVID-19-ի…

36 րոպե ago

Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը

Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը Sat, 07…

43 րոպե ago