«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

Fri, 16 Oct 2026 08:15:10 +0400


Հոկտեմբերի 9-ին Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ալվարդ Պետրոսյանը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել: Ուսուցչուհին դասի ժամանակ տետրով հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչից հետո աշակերտի հայրը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իր երեխային ուսուցիչը ֆիզիկական ցավ է պատճառել: Իջեւանից մեզ ասացին, որ Ալվարդ Պետրոսյանը դպրոցի ամենահին եւ սիրված ուսուցիչներից է, սակայն դա ծնողին հետ չի պահել իրավապահներին դիմելուց: Մանկավարժին տարել են ոստիկանություն, մեկ օր պահել եւ հաջորդ օրն ազատ արձակել: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն Իջեւանի թիվ 1 դպրոցի շրջանավարտ է: «Հրապարակի» հետ զրույցում ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով. «Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Իջեւանի բաժնում ստացված հաղորդումով կազմված փաստաթղթերն ու նշված անձը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն»: Այլ մանրամասներ չհայտնեցին: Դպրոցի տնօրեն Մանե Ղազումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ընթացիկ խնդիր է, ոչ մի լուրջ բան` կլուծվի: Խնդրում եմ այլ հարցեր չտաք: Եթե եղել էլ է նման բան, խնդիրը կարող է լուծվել եւ լուծվել է արդեն: Ոչ մի խնդիր հիմա չկա: Երեխայի հետ ոչ մի խնդիր չկա»: Նկատենք, որ վերջին շրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ ուսուցիչը հայտնվում է ոստիկանությունում` աշակերտին հարվածելու համար:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

8 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

8 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

8 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

9 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

9 ժամ ago

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ Thu, 05 Nov 2026…

9 ժամ ago