Ինչու չեն եկել Ադրբեջանից
Fri, 16 Oct 2026 10:28:57 +0400
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում կազմակերպվող միջոցառումներին Ադրբեջանի ներկայացուցիչների չմասնակցելու հանգամանքին։ Լրագրողներից մեկը ճեպազրույցի ընթացքում հետաքրքրվել է, թե ինչու է Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվել մասնակցությունից և արդյոք դա կարող է վկայել երկու երկրների հարաբերություններում առկա լարվածության մասին։
Ի պատասխան՝ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի որոշման պատճառներին ծանոթ չէ և առաջարկել է այդ հարցով դիմել հենց Բաքվին։
Նախարարի խոսքով՝ այս պահին նոր հանգամանքներ չկան, որոնք կարող էին մեկնաբանվել որպես հարաբերությունների լարվածության նշան և պայմանավորել Ադրբեջանի մասնակցությունը կամ բացակայությունը։
Միրզոյանը նաև ընդգծել է, որ ադրբեջանական կողմին հրավեր ուղարկվել է, սակայն տվյալ միջոցառումն անցկացվում է ՄԱԿ-ի շրջանակում։ Նրա պարզաբանմամբ՝ քանի որ Ադրբեջանը կազմակերպության լիիրավ անդամ է, միջոցառումը վերաբերում է նաև այդ երկրին, ուստի ադրբեջանական ներկայացուցիչները կարող էին մասնակցել դրան։