Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի

Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի

Fri, 16 Oct 2026 13:15:09 +0400


Ռուս քաղաքագետ Վլադիմիր Շապովալովը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն այլեւս չեն կարող լինել նախկինի նման, դրանով առաջին հերթին իրեն հեռացնում է Ռուսաստանից։ Սակայն, ամեն դեպքում, ըստ նրա, Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի։ «Փաշինյանի հայտարարությունը շարունակությունն է այն քաղաքականության, որն անվանում են «նստել երկու աթոռների վրա», պահպանել առավելություններն ու արտոնությունները, որոնք ունի Հայաստանը՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից եւ ԵԱՏՄ անդամակցությունից, ու միաժամանակ ամեն բան անել՝ իրեն Ռուսաստանից հեռու պահելու եւ ՌԴ-ի հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող ԵՄ երկրների հետ բարեկամանալու համար։ Ընդ որում, նաեւ ուզում եմ ընդգծել, որ որեւէ քննադատության չի դիմանում պարոն Փաշինյանի այն հիմնավորումը, թե նախկինում Ադրբեջանի հետ հակամարտություն կար, իսկ հիմա չկա, եւ դրանով պետք է պայմանավորել ՌԴ-ի հետ հարաբերությունների փոփոխությունը։ Քանի որ, ըստ նրա, ստացվում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները պետք էին միայն այն բանի համար, որ հակադարձեին Ադրբեջանին։ Ու հենց որ Բաքվի հետ սկսեցին կառուցվել, այսպես կոչված, խաղաղ հարաբերություններ, Ռուսաստանը, որպես դաշնակից, այլեւս ակտուալ եւ պիտանի չէ։ Անկեղծ ասած՝ չափազանց եսասիրական մոտեցում է»,- ասել է ռուս փորձագետը՝ «Ալֆանյուզի» հետ զրույցում։

Շապովալովը հիշեցրել է, որ Հայաստանի պաշտոնական այս դիրքորոշումը հաշվի չի առնում հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, եւ այն քաղաքականությունը, որն իրականացվում է այսօր, սխալ է նույնիսկ ռացիոնալ վարքագծային տեսանկյունից։ Ռուս քաղաքագետն ընդգծել է, որ Ռուսաստանը դարեր շարունակ իրեն համարել է հայ ժողովրդի բարեկամը, մշտապես փրկել է հայ ժողովրդին ծանր իրավիճակներում, եւ վստահորեն կարելի է ասել, որ Հայաստանի բնակիչների մեծ մասը գիտի դա, հիշում է ու գնահատում։ Ցավոք, սակայն, Երեւանի պաշտոնական կեցվածքը հաշվի չի առնում հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը Ռուսաստանում եւ Հայաստանում եւ բացառապես ուղղված է այն բանին, որ օգուտներ քաղի թե՛ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններից, թե՛ արեւմտյան ճամբարի եւ ԵՄ-ի հետ հարաբերություններից։ Դա, ցավոք, հայ ժողովրդին ոչինչ չի տա։ Ե՛վ Հայաստանի ժողովուրդը, ե՛ւ Հայկական պետականությունը պետք է ընտրություն կատարի այս հարցում՝ ամփոփել է փորձագետը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել Sun, 08 Nov 2026 23:50:36 +0400 Binance…

6 ժամ ago

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը Sun, 08 Nov 2026…

6 ժամ ago

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար Sun, 08 Nov 2026 23:45:48 +0400 Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար…

6 ժամ ago

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել Sun, 08 Nov 2026 23:30:15 +0400 Հնդկական Ռազմա-Օդային ուժերին պատկանող…

6 ժամ ago

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր Sun, 08…

6 ժամ ago

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Sun, 08…

6 ժամ ago