300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել

300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել

Fri, 16 Oct 2026 16:00:02 +0400


Եվրամիության անդամ մի քանի երկրներ նախկինի նման առաջարկում են բռնագրավել ԵՄ տարածքում գտնվող ռուսական ակտիվները։ Սակայն ԵՄ-ն կարիք ունի դրա հետ կապված պլանի, թե ինչպես կարելի է մեղմել ֆինանսական ռիսկերը, եթե նման որոշում կայացվի։ Այս մասին հայտարարել է եվրադիվանագիտական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը, Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ։ Կալասը ասել է, որ Ռուսաստանի՝ ԵՄ տարածքում ունեցած ակտիվների բռնագրավման թեման շարունակում է «ապրել» ԵՄ-ում։

Առայժմ դեռ կարող է միայն ասել, որ ԵՄ առաջնորդների մոտ կա համաձայնություն, որ ԵՄ տարածքում եղած ռուսական սուվերեն ակտիվները կմնան սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը ռեպարացիաներ չի վճարել։ Սակայն կան ԵՄ անդամ երկրներ, որոնք պնդում են, որ այդ ակտիվները պետք է բռնագրավվեն։ ԵՄ-ն սակայն չունի հստակ պատկերացում եւ պլան, թե ինչպես կարող է դա անել եւ ինչպես մեղմել դրա հետեւանքով իրենց համար առաջանալիք ֆինանսական ռիսկերը։ Կալասը նաեւ ասել է, որ Ուկրաինական հակամարտության կարգավորման համար Մոսկվան պետք է խոսի Բրյուսելի՝ ԵՄ հետ, եւ ոչ թե Վաշինգտոնի, քանի որ ԵՄ-ն է սահմանել սանկցիաների մեծ մասը ՌԴ դեմ եւ սառեցրել ամենամեծ ծավալի ռուսական ակտիվները։ ԵՄ-ն եւ «Յոթի խմբի» երկրները ընդհանուր առմամբ սառեցրել են ռուսական 300 միլիարդ եվրոյի ակտիվներ, որոնցից մոտ 180 միլիարդ եվրոն պահվում է Euroclear-ի բելգիական դեպոզիտարիումում։ Դեպոզիտարիումը բազմաթիվ անգամներ է հանդես եկել ռուսական ակտիվների բռնագրավման դեմ, նախազգուշացնելով, որ դա կարող է բերել նրան, որ Ռուսաստանն էլ կարող է բռնագրավել բելգիական կամ եվրոպական ակտիվները դատական կարգով՝ աշխարհի այլ ռեգիոններից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները

Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները Wed, 25 Nov 2026 23:45:48 +0400 Պենտագոնի կողմից իրականացված ներքին…

2 ժամ ago

Նույն բանաձևը պետք է կիրառել իր նկատմամբ

Նույն բանաձևը պետք է կիրառել իր նկատմամբ Wed, 25 Nov 2026 23:42:15 +0400 Սրանք այնքան…

2 ժամ ago

Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել

Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Wed, 25 Nov 2026…

2 ժամ ago

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք Wed, 25 Nov 2026 23:05:13 +0400…

3 ժամ ago

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը Wed, 25 Nov 2026 23:00:35…

3 ժամ ago

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ Wed, 25 Nov 2026 22:56:41…

3 ժամ ago