Ուկրաինայի նախագահին պետք է ընտրեն ուկրաինացիները, ոչ թե Թրամփը. Լուկաշենկո

Ուկրաինայի նախագահին պետք է ընտրեն ուկրաինացիները, ոչ թե Թրամփը. Լուկաշենկո

Fri, 16 Oct 2026 17:00:02 +0400


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն փոխելու անհրաժեշտության վերաբերյալ, հայտնում է БЕЛТА-ն։

«Ուզո՞ւմ եք պատասխան ստանալ: Եթե հարցի էության մասին է խոսքը, ապա իմ համոզմունքն այսպիսին է՝ դա Թրամփի որոշելու հարցը չէ։ Թե ով կլինի Ուկրաինայի նախագահը, կորոշի Ուկրաինայի ժողովուրդը»,- ասել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ Զելենսկին ժամանակին խոստացել էր Ուկրաինայի նախագահի պաշտոնում մնալ միայն մեկ ժամկետ։ «Խոստումները պետք է կատարել։ Պետք է գնալ ընտրությունների։ Այս հարցում Թրամփը ճիշտ է․ խոստացել ես՝ պետք է կատարես խոստումներդ։ Բայց պետք չէ թելադրել։ Թրամփը չպետք է թելադրի, թե ինչպես պետք է գործի Ուկրաինան»,- ասել է Բելառուսի նախագահը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհրաժեշտ էր համարել Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նախագահն ընդդիմությանը տվեց կառավարություն ձևավորելու մանդատը, ոչ թե Նեթանյահուին

Նախագահն ընդդիմությանը տվեց կառավարություն ձևավորելու մանդատը, ոչ թե Նեթանյահուին Sun, 08 Nov 2026 21:30:21 +0400…

13 րոպե ago

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Sun, 08 Nov 2026 21:10:34 +0400 Այսօր Արթուր Ալեքսանյանի…

33 րոպե ago

Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկով

Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկով Sun, 08 Nov 2026 21:08:43 +0400 Ռուսաստանը եվրոպական երկրների…

35 րոպե ago

Ի՞նչ է եղել Արբեջանի ՊՆ ղեկավարին․ չի հանդիպել Էրդողանին

Ի՞նչ է եղել Արբեջանի ՊՆ ղեկավարին․ չի հանդիպել Էրդողանին Sun, 08 Nov 2026 21:00:09 +0400…

44 րոպե ago

Մեր շուրջը կատարվողն արդեն շատ մտահոգիչ է

Մեր շուրջը կատարվողն արդեն շատ մտահոգիչ է Sun, 08 Nov 2026 20:45:23 +0400 Օրվա լրահոսին…

58 րոպե ago

29-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված անձը

29-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված անձը Sun, 08 Nov 2026 20:44:57 +0400…

59 րոպե ago