Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Ուկրաինայի նախագահին պետք է ընտրեն ուկրաինացիները, ոչ թե Թրամփը. Լուկաշենկո

Ուկրաինայի նախագահին պետք է ընտրեն ուկրաինացիները, ոչ թե Թրամփը. Լուկաշենկո

Fri, 16 Oct 2026 17:00:02 +0400


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն փոխելու անհրաժեշտության վերաբերյալ, հայտնում է БЕЛТА-ն։

«Ուզո՞ւմ եք պատասխան ստանալ: Եթե հարցի էության մասին է խոսքը, ապա իմ համոզմունքն այսպիսին է՝ դա Թրամփի որոշելու հարցը չէ։ Թե ով կլինի Ուկրաինայի նախագահը, կորոշի Ուկրաինայի ժողովուրդը»,- ասել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ Զելենսկին ժամանակին խոստացել էր Ուկրաինայի նախագահի պաշտոնում մնալ միայն մեկ ժամկետ։ «Խոստումները պետք է կատարել։ Պետք է գնալ ընտրությունների։ Այս հարցում Թրամփը ճիշտ է․ խոստացել ես՝ պետք է կատարես խոստումներդ։ Բայց պետք չէ թելադրել։ Թրամփը չպետք է թելադրի, թե ինչպես պետք է գործի Ուկրաինան»,- ասել է Բելառուսի նախագահը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհրաժեշտ էր համարել Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին Sat, 07 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով