Ադրբեջանցու հանցանքը պատահականությո՞ւն, ընդդիմադիրի ասածը` հանցագործությո՞ւն

Ադրբեջանցու հանցանքը պատահականությո՞ւն, ընդդիմադիրի ասածը` հանցագործությո՞ւն

Fri, 16 Oct 2026 17:15:43 +0400


Շաքիի դեպքը մինչ օրս մնում է թե՛ քաղաքական, թե՛ հասարակական քննարկումների առարկա։ Իրավիճակը գուցե այդքան սուր չլիներ, եթե իշխանություններն ու համապատասխան մարմինները հստակ պատասխաններ տային հանրությանը` բավարարեին իրենց պարզաբանումներով և միևնույն ժամանակ երաշխիքներ ներկայացնեին, որ նման դեպքերի կրկնությունը կկանխվի։

Բայց, ցավոք, հասարակության շրջանում ոչ միայն ավելի են սրվել անվտանգության շուրջ մտահոգությունները, այլև առաջ է եկել արդարության հարցը․ արդյո՞ք ադրբեջանցին կստանա իր կատարած արարքին արժանի պատիժ։ Այս հարցը պատահական չէ։ Մարդիկ տեսնում են, թե ինչպես են երկրի վարչապետից մինչև ՔՊ-ական շարքային պատգամավորներ փորձում պաշտպանել ադրբեջանցուն, մեղմել տեղի ունեցածը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մեղադրել այն կնոջը, որը պաշտպանել է ինքն իրեն և իր երեխաներին։
Սակայն այս արդարացումների շարքում ամենազավեշտալին, թերևս, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի պատճառաբանությունն է։ Նա իրեն բնորոշ ցինիզմով հայտարարում է, թե ադրբեջանցին մոլորվել է և պարզապես քնելու տեղ է գտել։ Փաստորեն, ստացվում է, որ այդ կինը մի բան էլ պետք է վերմակ գցեր ադրբեջանցու վրա, որպեսզի վերջինս չմրսեր։ Դե, Սիսիանում ցուրտ է։

Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավը իշխանության երկակի չափանիշներն են։ Երբ խոսքը վերաբերում է իշխանության ընդդիմախոսներին, ոչ ոք նրանց նկատմամբ նման ներողամտություն չի ցուցաբերում։ Եթե նույնիսկ որևէ մեկը պարզապես մոլորվի, իսկ առավել ևս՝ հանցանք գործի, իշխանական շրջանակները պատրաստ չեն նրան արդարացնելու։ Ավելին՝ դեռևս չապացուցված մեղադրանքների և ենթադրությունների հիման վրա մարդկանց կալանավորում են, սեփական հայրենակիցների հասցեին հնչեցնում ամենակոպիտ ու վիրավորական արտահայտությունները՝ զուտ այն պատճառով, որ նրանք ընդդիմադիր են։ Իսկ երբ խոսքը վերաբերում է ադրբեջանցու գործողություններին, հանկարծ հայտնվում են արդարացումներ, մեղմացնող մեկնաբանություններ ու լռություն։ Միայն թե նրա հասցեին որևէ կոշտ խոսք չհնչի։

Սա է իշխանության իրական դեմքը. սեփական հայրենակցի նկատմամբ՝ խստություն ու անհանդուրժողականություն, իսկ ադրբեջանցու պարագայում՝ արդարացումներ ու ներողամտություն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուս-Ուկրաինական կարգավորման հարցով հեռախոսազրույցներ է ունեցել

Ռուս-Ուկրաինական կարգավորման հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Sun, 08 Nov 2026 11:00:15 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

13 րոպե ago

Լույս չի լինելու

Լույս չի լինելու Sun, 08 Nov 2026 10:45:56 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը…

27 րոպե ago

Ի՞նչ են հայտնաբերել Արաքսի սահմանապահ գոտիներում

Ի՞նչ են հայտնաբերել Արաքսի սահմանապահ գոտիներում Sun, 08 Nov 2026 10:30:44 +0400 Արաքսի սահմանապահ գոտիներում…

43 րոպե ago

Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան

Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Sun, 08 Nov 2026 10:15:31 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

58 րոպե ago

Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրն է

Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրն է Sun, 08 Nov 2026 10:00:00 +0400 Չինաստանի Նինբո քաղաքում…

1 ժամ ago

Ավտոճանապարհների վիճակն այսօր

Ավտոճանապարհների վիճակն այսօր Sun, 08 Nov 2026 09:45:37 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ…

1 ժամ ago