Ի՞նչ են հայտնաբերել Արաքսի սահմանապահ գոտիներում

Ի՞նչ են հայտնաբերել Արաքսի սահմանապահ գոտիներում

Sun, 08 Nov 2026 10:30:44 +0400


Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ, հայտնում են ԲԸՏՄ-ից:

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում՝ Արաքս գետի սահմանապահ գոտիներում արձանագրվել են բնապահպանական օրենսդրության խախտումներ։

Քաղաքացի Գ.Մ.-ն Արաքս գետից ինքնակամ տեղադրված մակերևութային ջրի պոմպերի միջոցով իրականացրել է ապօրինի ջրառ՝ ոռոգման նպատակով։ Տեսուչների կողմից ապօրինի տեղադրված խողովակաշարն ու պոմպերն ապամոնտաժվել և ի պահ են հանձնվել սահմանապահ զորքերի ծառայողներին։ Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200.000 ՀՀ դրամի չափով։

Սահմանապահ ուղեկալներից 2-ի տարածքներում հայտնաբերվել է վայրի կենդանիների ապօրինի որսի համար նախատեսված ինքնաշեն 4 որսածուղակ։ Դրանցից մեկում հայտնաբերվել է անկած աղվես։ Ապօրինի որս կատարելու փաստով քաղաքացի Վ.Մ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 150․000 ՀՀ դրամի չափով։

Շրջայցերի ընթացքում Արաքս գետի ջրային ավազանից դուրս են բերվել ապօրինի ձկնորսության համար նախատեսված ինքնաշեն սարքեր, որոնք սահմանված կարգով վնասազերծվել և առգրավվել են։

Համատեղ միջոցառումները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լույս չի լինելու

Լույս չի լինելու Sun, 08 Nov 2026 10:45:56 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը…

10 րոպե ago

Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան

Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Sun, 08 Nov 2026 10:15:31 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

40 րոպե ago

Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրն է

Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրն է Sun, 08 Nov 2026 10:00:00 +0400 Չինաստանի Նինբո քաղաքում…

56 րոպե ago

Ավտոճանապարհների վիճակն այսօր

Ավտոճանապարհների վիճակն այսօր Sun, 08 Nov 2026 09:45:37 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ…

1 ժամ ago

ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան

ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Sun, 08 Nov 2026 09:30:51…

1 ժամ ago

Ինչքան էլ ստում են, խոսքը բացահայտում է նրանց և էությունը, և ծրագրերը

Ինչքան էլ ստում են, խոսքը բացահայտում է նրանց և էությունը, և ծրագրերը Sun, 08 Nov…

2 ժամ ago