Հարգելի՛ առողջապահության նախարարություն, ինչպե՞ս է ծախսվում պետական բյուջեի գումարը․ Պողոսյան

Հարգելի՛ առողջապահության նախարարություն, ինչպե՞ս է ծախսվում պետական բյուջեի գումարը․ Պողոսյան

Fri, 16 Oct 2026 20:15:03 +0400


«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրել է.

«COP-17-ի շրջանակում շտապօգնության հերթապահության համար ՀՀ առողջապահության նախարարությունը տրամադրել է 15 միլիոն 912 հազար դրամ։

Եվ այսպես.

Շտապօգնության բժիշկը 24-ժամյա մեկ հերթափոխի համար ստանում է մոտ 44.000 դրամ։

Բուժքույրը՝ մոտ 25.000 դրամ։

Վարորդը՝ մոտ 28.000 դրամ։

Երեք աշխատակցի 24-ժամյա հերթափոխի վարձատրությունը միասին՝ 97.000 դրամ։

Այսինքն՝ երեք աշխատակցի վարձատրությունը մեկ ժամի հաշվով կազմում է մոտ 4041 դրամ։

Իսկ COP-17-ի շրջանակում շտապօգնության բրիգադի մեկ ժամվա համար պետության հաշվարկով նախատեսվել է 17.000 դրամ, մոտ 4.2 անգամ ավելի։

Հիմա մի՛ շտապեք ասել՝ մեքենայի վառելիք կա, սարքավորումներ կան, այլ ծախսեր կան։ Իհարկե, կան, հենց դրա համար էլ հարցնում ենք՝ ի՞նչ է ներառված այդ 17.000 դրամի մեջ, և ո՞վ է կատարել հաշվարկը։

Բայց հարցերը սրանով չեն ավարտվում։

Ինչո՞ւ է հաշվարկը կատարվել 18 օրվա համար, եթե COP-17-ի հիմնական համաժողովը նախատեսված է հոկտեմբերի 19-30-ը։

Այո՛, կան նաև նախնական միջոցառումներ։ Այդ դեպքում ներկայացրե՛ք ամբողջ ժամանակացույցը և բացատրե՛ք, թե որ օրերի հերթապահության համար է նախատեսված գումարը։

Եվ ամենահետաքրքիրը․ ըստ կառավարության որոշման, հերթափոխը սկսել է աշխատել հոկտեմբերի 13-ից, մինչդեռ կառավարության որոշումն ընդունվել է հոկտեմբերի 15-ին։

Հայաստանում արդեն գործում է նոր կարգ՝ նախ ծառայությունը մատուցել, հետո որոշել՝ ինչպես և ինչի հիման վրա վճարել։

Հարգելի՛ առողջապահության նախարարություն, հարցը ոչ անգլերենի իմացությունն է, ոչ էլ միջազգային հյուրերի անվտանգությունը։ Հարցն այն է, թե ինչպես է հաշվարկվում և ծախսվում պետական բյուջեի գումարը։

Մեր շտապօգնության բժիշկը 24 ժամ աշխատում է 44.000 դրամի դիմաց։ Իսկ միջազգային միջոցառման ժամանակ նույն բրիգադի մեկ ժամվա ծառայության համար նախատեսվում է 17.000 դրամ։

Մնում է պարզել՝ 17.000 դրամի մեջ անգլերենի իմացության հավելավճա՞րն է այդքան բարձր…..

Հ.Գ. Պետական բյուջեն հանրային միջոցներ են։ Հետևաբար, 15.9 միլիոն դրամի յուրաքանչյուր հաշվարկ պետք է ունենա հստակ հիմնավորում»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում

Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում Sun, 08 Nov 2026 13:15:36…

10 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան Sun, 08…

22 րոպե ago

Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել

Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Sun, 08 Nov 2026 13:00:51 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

25 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Sun, 08 Nov 2026 12:45:39 +0400 Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ…

40 րոպե ago

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել Sun, 08 Nov 2026 12:30:40 +0400 Հայտնի…

55 րոպե ago

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Sun, 08 Nov 2026 12:27:17 +0400 Երգչուհի Բրիթնի…

58 րոպե ago