Ովքեր են հետախուզական տվյալներ տրամադրում Ուկրաինային

Ովքեր են հետախուզական տվյալներ տրամադրում Ուկրաինային

Fri, 16 Oct 2026 20:30:21 +0400


Ուկրաինային տրամադրվող հետախուզական տվյալների մեծ մասը փոխանցվում է Եվրոպայի կողմից, այդ թվում՝ Ֆրանսիայի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոյել Բարոն, ըստ France Info-ի փոխանցման։ Նա մանրամասնել է, որ Ուկրաիային ներկայումս տրամադրվող հետախուզական տվյալների 2/3-րդը փոխանցվում է եվրոպացիների եւ առաջնահերթ կերպով՝ Ֆրանսիայի կողմից։ Բարոն նաեւ ասել է, որ Ռուս-Ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր՝ հաճախ են հայտարարություններ հնչել, թե Միացյալ Նահանգները լքում է Ուկրաինային։ Սակայն իրականությունն այն է, որ պատերազմի այս տարիներին Կիեւին հիմնական օգնությունը հատկացրել է Եվրոպան։

Հիշեցնենք, որ օրեր առաջ բրիտանական Financial Times-ը գրել էր, որ Միացյալ Նահանգները հնարավոր է հրաժարվի այլեւս տրամադրել հետախուզական տվյալներ Ուկրաինային, եթե վերջինս չդադարեցնի հարվածները ռուսական նավթավերամշակման ձեռնարկություններին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան Sun, 08…

12 րոպե ago

Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել

Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Sun, 08 Nov 2026 13:00:51 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

14 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Sun, 08 Nov 2026 12:45:39 +0400 Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ…

29 րոպե ago

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել

Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել Sun, 08 Nov 2026 12:30:40 +0400 Հայտնի…

44 րոպե ago

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը

Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Sun, 08 Nov 2026 12:27:17 +0400 Երգչուհի Բրիթնի…

48 րոպե ago

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛

Երիտասարդության վրա ասֆալտ չես ծախի՛ Sun, 08 Nov 2026 12:15:12 +0400 Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել…

60 րոպե ago