Ինչ է նշանակում Իրանի՝ «պատրաստվեք պատերազմի» հայտարարությունը

Ինչ է նշանակում Իրանի՝ «պատրաստվեք պատերազմի» հայտարարությունը

Sat, 17 Oct 2026 10:10:59 +0400


Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին

Հայտնի է, որ իրանական ԶԼՄ-ները դիմել են Իրանի բնակչությանը՝ կոչ անելով պատրաստվել պատերազմի։
Կարծում եմ՝ Իրանի այս հայտարարությունը պետք է դիտարկել առավելապես, որպես հաշվարկված մանևրային քայլ, այլ ոչ թե որպես ռազմական գործողությունների հնարավոր մեկնարկի վերաբերյալ տեղեկատվություն։ Նախևառաջ պետք է հաշվի առնել, որ Իրանը նման հայտարարություն է անում այն ժամանակ, երբ տարածաշրջանում նկատվում է ամերիկյան զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի ակտիվ տեղաշարժ։ Մասնավորապես, տարածաշրջանում անընդհատ հայտնվում են ամերիկյան ինքնաթիռներ, որոնք շրջում են Հորմուզի նեղուցի տարածքում։ Սակայն, կարծում եմ, Իրանի այս հայտարարությունն առավելապես արտաքին հասցեատերեր ունի։

1. Իհարկե հայտարարությունն առաջին հերթին ուղղված է Իրանի բնակչությանը՝ կոչ անելով մարդկանց զգոն լինել, հնարավոր ռազմական գործողությունների դեպքում մաքսիմալ զգուշավորություն ցուցաբերել, ինչպես նաև հոգեբանորեն պատրաստ լինել հնարավոր գործողություններին:

2. Սակայն կարծում եմ՝ այս հայտարարությամբ Իրանը նպատակ ունի նաև խուճապ առաջացնել վառելիքի միջազգային շուկայում, ինչի արդյունքում վառելիքի միջազգային գները կարող են բարձրանալ կամ առնվազն չնվազել։

3. Հայտնի է, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալու են միջանկյալ ընտրություններ, իսկ Թրամփի կուսակցությունը լուրջ խնդիրներ ունի։ Դրանց պատճառներից մեկը վառելիքի գների պատմական բարձր մակարդակն է, որի հիմնական պատճառը Իրանի հետ պատերազմն է։ Թրամփի վարչակազմը փորձում է որոշակի կարգավորում մտցնել վառելիքի շուկայում և գները հնարավորինս ցածր մակարդակի իջեցնել, քանի որ ընտրություններին ընդառաջ գների նվազումը կարող է դրական ազդեցություն ունենալ ընտրողների տրամադրությունների վրա։ Սակայն առայժմ այդ ջանքերն ապարդյուն են։

Միաժամանակ, եթե Թրամփի և Պուտինի միջև վառելիքի մատակարարման շուրջ պայմանավորվածությունը կարող էր որոշակի կայունացնող գործոն դառնալ և հանգեցներ Միացյալ Նահանգների վառելիքի շուկայում գների անկմանը, ապա այս քայլով Իրանը, բնականաբար, փորձում է թույլ չտալ նման զարգացում։ Մանավանդ որ Թրամփը հայտարարել էր, որ մինչև նոյեմբերի 3-ը հարձակում չի ծրագրում։

4. Այս քայլով Իրանը նաև ցույց է տալիս, որ նոր հարձակումը կարող է ավելի թանկ արժենալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար՝ ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական առումով՝ ոչ միայն ԱՄՆ-ում այլև տարածաշրջանում։
Հետևաբար, Իրանը ոչ թե պարզապես պատրաստում է իր բնակչությանը հնարավոր պատերազմի, այլև կանխարգելիչ արտաքին քաղաքական քայլեր է իրականացնում այս բարդ փուլում:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի էջից

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է Պուտինն իր անձնական օդանավն ուղարկել Թեհրան

Ինչու է Պուտինն իր անձնական օդանավն ուղարկել Թեհրան Sun, 08 Nov 2026 16:00:07 +0400 Ռուսաստանի…

11 րոպե ago

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Sun, 08 Nov 2026 15:45:21 +0400 Փարիզի Օլիմպիական խաղերի…

25 րոպե ago

Ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել

Ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Sun, 08 Nov 2026 15:30:32 +0400 Կոլումբիայի…

40 րոպե ago

CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը

CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Sun, 08 Nov 2026…

55 րոպե ago

Իրանում 3 անձի մահապատժի են ենթարկել

Իրանում 3 անձի մահապատժի են ենթարկել Sun, 08 Nov 2026 15:00:26 +0400 Իրանում մահապատժի են…

1 ժամ ago

Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթն է ունեցել․ Հայրապետյանը մանրամասնում է

Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթն է ունեցել․ Հայրապետյանը մանրամասնում է Sun,…

1 ժամ ago