Ինչու դադարեցվեցին դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները, ինչով է նա զբաղվելու

Ինչու դադարեցվեցին դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները, ինչով է նա զբաղվելու

Sat, 17 Oct 2026 13:15:36 +0400


Հակակոռուպցիոն դատարանի նախկին դատավոր Գիվի Հովհաննիսյանը որոշել է կրկին զբաղվել փաստաբանությամբ։ Իր հայտարարության համաձայն՝ նա ծառայություններ է առաջարկում քրեական վարույթներում հայտնված քաղաքացիներին՝ պատրաստակամություն հայտնելով իրականացնել պաշտպանություն, տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, ուսումնասիրել գործերի նյութերը, կազմել բողոքներ, միջնորդություններ և այլ դատավարական փաստաթղթեր, ինչպես նաև ներկայացնել քաղաքացիների շահերը իրավասու մարմիններում։

Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվել էին 2026 թվականի հունիսի 25-ին՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ։ Խորհուրդը բավարարել էր Արդարադատության նախարարության միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Կարգապահական վարույթի հիմքում եղել էին Հովհաննիսյանի և իր օգնականի միջև փաստացի ամուսնական հարաբերությունները, որոնց մասին, ըստ վարույթի նյութերի, նա չէր նշել համապատասխան հայտարարագրում։ Բացի այդ, օգնականն աշխատել է նրա անմիջական ենթակայությամբ։ ԲԴԽ-ն այս հանգամանքները գնահատել էր որպես դատավորի վարքագծի կանոնների խախտում։

Հովհաննիսյանի անունը հայտնի է նաև մի շարք աղմկահարույց դատական գործընթացների համատեքստում։ Մասնավորապես, նա քննել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը, որը հայտնի է որպես «դիզելի գործ»։

Գիվի Հովհաննիսյանն իր փաստաբանական կարիերայի առաջին տարիներին ստանձնել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը, երբ նախկին ընդդիմադիր, այժմ՝ իշխանություն Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործով դատապարտվել էր և իր պատժաչափն էր կրում նախ՝ «Կոշ», ապա՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում:

2022 թվականի օգոստոսին նա նշանակվել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Այժմ՝ դատական համակարգից հեռանալուց հետո, Հովհաննիսյանը կրկին վերադառնում է փաստաբանություն՝ առաջարկելով քրեական վարույթներում պաշտպանություն և իրավաբանական այլ ծառայություններ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու եվրոպացի առաջնորդները ներկա չեն COP17-ին

Ինչու եվրոպացի առաջնորդները ներկա չեն COP17-ին Sat, 17 Oct 2026 19:15:08 +0400 Երևանում երեկ մեկնարկեց Կենսաբազմազանության…

27 րոպե ago

Սամվել Կարապետյանը նվեր է պատրաստել Գյումրու համար

Սամվել Կարապետյանը նվեր է պատրաստել Գյումրու համար Sat, 17 Oct 2026 19:14:27 +0400 Latest news…

27 րոպե ago

Նիկոլը համ տալու է, համ էլ պատերազմ է լինելու

Նիկոլը համ տալու է, համ էլ պատերազմ է լինելու Sat, 17 Oct 2026 19:00:48 +0400…

41 րոպե ago

Կառաջադրի իր թեկնածությունը վերջին անգամ

Կառաջադրի իր թեկնածությունը վերջին անգամ Sat, 17 Oct 2026 19:00:18 +0400 Թուրքիայի գործող նախագահ Թայիփ…

41 րոպե ago

Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության

Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության Sat, 17 Oct…

55 րոպե ago

Հրաժարիմք կամ՝ բան Նիկոլի ասացեալ

Հրաժարիմք կամ՝ բան Նիկոլի ասացեալ Sat, 17 Oct 2026 18:45:54 +0400 Որպեսզի խաղաղություն լինի, Հայաստանը…

56 րոպե ago