Ինչու եվրոպացի առաջնորդները ներկա չեն COP17-ին

Ինչու եվրոպացի առաջնորդները ներկա չեն COP17-ին

Sat, 17 Oct 2026 19:15:08 +0400


Երևանում երեկ մեկնարկեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովը։

Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան մեկ տասնյակ երկրների ղեկավարներ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրների առաջնորդներ։ Ու որքան էլ որ զարմանալի թվա, որևէ եվրոպացի առաջնորդ չի մասնակցում Արևմուտք ձգտող Հայաստանում կազմակերպված այս խոշոր միջոցառմանը։ Երևանում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, ինչո՞ւ եվրոպացի առաջնորդները Հայաստան չեն ժամանել։ Միթե՞ այսպես է Փաշինյանը փոխում արտաքին քաղաքական վեկտորը և գնում դեպի Արևմուտք։ Արդյո՞ք վերոնշյալ ղեկավարների կառավարած երկրներում էկոլոգիական վիճակն այդքան օրինակելի է․ «Հայաստանն ինքը օրինակելի երկիր չէ էկոլոգիայի տեսանկյունից, իր վարքագծով հանդերձ։ Իրականում այս իրադարձությունը բավականին կարևոր է, այլ հարց է, որ եթե Հայաստանում չլիներ, կազմը գուցե ավելի ներկայացուցչական լիներ։ Հասկանալի է, որ թե Եվրոպան, թե ԵՄ-ն առհասարակ Հայաստանը ընկալում են որպես օտար տարածք, ավելին՝ անվտանգության տեսանկյունից Հայաստանը նրանց համար բավականին անորոշ երկիր է, և գտնվում է աշխարհաքաղաքական բանավեճերի խաչմերուկում։ Հավանաբար հենց այս հանգամանքն է պատվիրակությունների վրա ազդեցություն ունեցել, որպեսզի եվրոպական երկրների առաջին դեմքերը Հայաստան չգան։ Ինչ վերաբերում է վերոնշյալ երկրների ղեկավարների ներկայությանը, ապա նրանք համարում են, որ ԵԱՏՄ պետության տարածք են եկել, այսինքն՝ դա իրենց տիրույթն են համարել, առավել ևս, որ այսօր կա հարց․ Հայաստանը մնալո՞ւ է ԵԱՏՄ տիրույթում, թե՞ ոչ։ Այդ երկրների մասնակցությունը կարելի է կոմպլիմենտ համարել Հայաստանին ուղղված, որ ահա տեսեք այսքանից հետո դեռ մեր վերաբերմունքը դրական է»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ում հետ է Իվետա Մուկուչյանը նշել 40-ամյակը

Ում հետ է Իվետա Մուկուչյանը նշել 40-ամյակը Sun, 18 Oct 2026 22:48:26 +0400 Երգչուհի Իվետա…

12 րոպե ago

Ուկրաինայի խնդրանքը ԱՄՆ-ին

Ուկրաինայի խնդրանքը ԱՄՆ-ին Sun, 18 Oct 2026 22:43:23 +0400 Կիևը խնդրել է Միացյալ Նահանգներին հասանելիություն…

17 րոպե ago

Պատերազմից վախեցնելով պատերազմն են քաջալերում

Պատերազմից վախեցնելով պատերազմն են քաջալերում Sun, 18 Oct 2026 22:30:44 +0400 Latest news from Հրապարակ…

30 րոպե ago

Ստեղծում են «անկարգությունները ճնշող ռոբոտներ»

Ստեղծում են «անկարգությունները ճնշող ռոբոտներ» Sun, 18 Oct 2026 22:30:17 +0400 Չինաստանում սկսել են ստեղծել…

30 րոպե ago

Ի՞նչ արժեք ունի մեր խոստովանած լույսը, եթե մեր ներկայությամբ մեկ ուրիշի կյանքն ավելի է մթնում․ Տեր Հեթում

Ի՞նչ արժեք ունի մեր խոստովանած լույսը, եթե մեր ներկայությամբ մեկ ուրիշի կյանքն ավելի է մթնում․…

36 րոպե ago

Թեհրանը փորձում է Վաշինգտոնի վրա ճնշում գործադրել․ Նեթանյահու

Թեհրանը փորձում է Վաշինգտոնի վրա ճնշում գործադրել․ Նեթանյահու Sun, 18 Oct 2026 22:21:14 +0400 Իրանը…

40 րոպե ago