OP29՝ Ադրբեջանում, COP17՝ Հայաստանում․ համեմատություն և տարբերություն

OP29՝ Ադրբեջանում, COP17՝ Հայաստանում․ համեմատություն և տարբերություն

Sat, 17 Oct 2026 15:32:18 +0400


OP29՝ Ադրբեջանում, COP17՝ Հայաստանում․ համեմատություն և տարբերություն։

2024 թվականին Ադրբեջանում անցկացված COP29-ի առաջնորդների գագաթնաժողովին, ըստ ՄԱԿ-ի տվյալների, մասնակցել է ավելի քան 80 պետության և կառավարության ղեկավար։

Հայաստանում անցկացվող COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, մինչ այժմ հրապարակված պաշտոնական տեղեկությունների համաձայն, մեր երկրում տեսնում ենք հիմնականում տարածաշրջանի երկրների առաջնորդների մասնակցություն՝ Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Իրանի նախագահների, ինչպես նաև Վրաստանի վարչապետի մասնակցությամբ։ Ժամանել էին նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը,
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ Էնանին։

Իհարկե, պետք է հաշվի առնել, որ COP29-ը նվիրված էր կլիմայի փոփոխությանը և կլիմայական ֆինանսավորմանը, իսկ COP17-ը՝ կենսաբազմազանության պահպանությանը։ Միջոցառումների բնույթը, քաղաքական օրակարգն ու միջազգային շահերի շրջանակը տարբեր են։ Հետևաբար, միայն առաջնորդների թվով դրանց ամբողջական համեմատություն անելը ճիշտ չի լինի։
Բայց մի կարևոր հարց մնում է։
Ինչո՞ւ է ադրբեջանի COP29-ին հաջողվել համախմբել աշխարհի տասնյակ պետությունների առաջին դեմքերին, իսկ Հայաստանի COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շուրջ միջազգային ներկայացվածությունն առայժմ ավելի սահմանափակ է թվում։
Այս հարցին պատասխանելու համար պետք է իմանալ՝ քանի երկրի ղեկավար էր հրավիրվել, քանիսն էին հաստատել մասնակցությունը, և ինչ պատճառներով որոշ առաջնորդներ չեկան։ Առանց այս տվյալների՝ ճիշտ չի լինի շտապ եզրակացություններ անել։

Կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հարց։

Հայաստանում այսպիսի միջազգային միջոցառման կազմակերպումը պահանջում է զգալի պետական միջոցներ։ Իսկ երբ ծախսվում են տասնյակ միլիոնավոր դոլարներ, հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ ինչի վրա են դրանք ծախսվել և ինչ արդյունք է ակնկալվում։

Միջազգային միջոցառումը չպետք է ավարտվի միայն հյուրերի ընդունելությամբ, պաշտոնական ելույթներով ու գեղեցիկ լուսանկարներով։ Այն պետք է վերածվի Հայաստանի համար իրական հնարավորության՝ նոր համագործակցության, ներդրումների, միջազգային ճանաչելիության և երկարաժամկետ բնապահպանական ծրագրերի տեսքով։
Միջոցառման հաջողությունը միայն հրավիրվածների թվով չի որոշվում, բայց միջազգային առաջնորդների մասնակցությունն էլ անտեսելու ցուցանիշ չէ։

Գուցե միջոցառումների բնույթն է մասշտաբայնության հիմնական ցուցիչը, բայց այնուամենայնիվ մեր հարևանին վստահվել է ավելի լուրջ միջոցառում, եթե կարելի այդպես ասել։ Եվ գոնե հուսանք և սպասենք, որ Հայաստանում կտեսնենք մեծ մասնակցություն գոնե։

Արման Մարտիրոսյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց Sat, 07 Nov 2026 09:45:32 +0400…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից

«Հրապարակ»․ Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից Sat, 07 Nov 2026 09:15:46…

47 րոպե ago

Ձախողում` բոլոր ոլորտներում

Ձախողում` բոլոր ոլորտներում Sat, 07 Nov 2026 09:00:40 +0400 Երբ խոսում ենք իշխանափոխությունից, դրա անհրաժեշտությունը…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը

«Հրապարակ»․ Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը Sat, 07 Nov 2026…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան Sat, 07 Nov 2026 08:15:28 +0400 Աբովյանի առաջիկա ՏԻՄ…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Sat, 07 Nov 2026 08:10:06 +0400 Նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ…

2 ժամ ago