Ավինյանը իր «սիրած» ՀԿ-ին կրկին միլիոններ է տվել

Ավինյանը իր «սիրած» ՀԿ-ին կրկին միլիոններ է տվել

Sat, 17 Oct 2026 17:45:46 +0400


Տրանսպորտի, աղբահանության, կայանատեղիների ու տեղական տուրքերի թանկացումներին զուգահեռ՝ Տիգրան Ավինյանը շարունակում է միլիոններ շռայլել անհասկանալի առաջնահերթություն ունեցող ժամանցային միջոցառումների վրա։ Հերթական աղաղակող օրինակը. քաղաքապետի որոշմամբ՝ համայնքային բյուջեից ևս 6 միլիոն դրամ է հատկացվել «Հայաստանի նորաձևության և հագուստի պալատ» հասարակական կազմակերպությանը՝ «Երևանի նորաձևության շաբաթ» միջոցառման համար։ Այս «Նորաձևության պալատը» որևէ կապ չունի համայնքային կառուցվածքների հետ։ Այն քաղաքապետարանի ենթակայությամբ չգործող, լրիվ մասնավոր ՀԿ է, որը, չգիտես ինչու, ամեն տարի կայուն սնվում է Երևանի բյուջեից և երևանցիների գրպանից։ Սա այն դեպքում, երբ քաղաքում հարյուրավոր հրատապ ու չլուծված խնդիրներ կան՝ կանգառներում ժամերով սպասող ու տրանսպորտում կքած երևանցիներ, ամրացման կարիք ունեցող վթարային շենքեր, խարխուլ ու քանդված բակեր, խավարի մեջ կորած փողոցներ, ինչպես նաև մանկապարտեզների ու դպրոցների չլուծված հարցեր։

Բայց Ավինյանի և իր թիմի համար ավելի կարևոր է նորաձևության էլիտար ու փակ ցուցադրությունների հովանավորումը, քան երևանցիների տարրական կենցաղային պայմանների բարելավումը։ Թե ինչու է քաղաքապետարանն իր վրա վերցրել կոնկրետ մասնավոր ՀԿ-ի և դիզայներների բիզնես շահերը սպասարկելու պարտավորությունը՝ մնում է անպատասխան։ Միայն փաստենք. երևանցիների վճարած հարկերը ծառայում են ոչ թե քաղաքի զարգացմանը, այլ Ավինյանի նախասիրություններին ու մասնավոր ՀԿ-ներին միլիոններով հարստացնելուն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին Sat, 17 Oct 2026 23:45:22 +0400…

3 ժամ ago

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով Sat, 17 Oct 2026 23:30:52…

4 ժամ ago

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա Sat, 17 Oct 2026 23:15:54 +0400 «Մանկական…

4 ժամ ago

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները Sat, 17 Oct 2026 23:00:47…

4 ժամ ago

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Sat, 17 Oct 2026 22:45:25 +0400…

4 ժամ ago

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ Sat, 17 Oct 2026 22:32:46…

5 ժամ ago