Ինչու է «Ուժեղ Հայաստանը» որոշել Գյումրիից սկսել և աջակցել քաղաքին
Sun, 18 Oct 2026 14:23:46 +0400
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քաղաքի պատմական շենքերի վերակառուցման, բյուջետային ծախսերի և Գյումրու՝ որպես Հայաստանի կարևոր մշակութային կենտրոնի նշանակության հարցերին։
Նրա խոսքով՝ Գյումրին կարևոր քաղաք է ոչ միայն Շիրակի մարզի, այլև ամբողջ Հայաստանի համար։ Այն երկրի կարևոր մշակութային կենտրոններից է, և անհրաժեշտ է պահպանել քաղաքի պատմական միջավայրը։
Նարեկ Կարապետյանն ընդգծեց պատմական շենքերի վերակառուցման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանք Գյումրու պատմական կենտրոնի կարևոր մասն են կազմում։