Ուշադրություն դարձնել Արցախից տեղահանման հետևանքներին․ Գագիկ Բաղունցի ուղերձը COP-17-ի մասնակիցներին

Ուշադրություն դարձնել Արցախից տեղահանման հետևանքներին․ Գագիկ Բաղունցի ուղերձը COP-17-ի մասնակիցներին

Sun, 18 Oct 2026 14:15:22 +0400


Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն ուղերձ է հղել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, CBD COP-17 համաժողովի պատվիրակներին և մասնակիցներին։

«Ընդգծելով կենսաբանական բազմազանության պահպանման, բնական պաշարների կայուն օգտագործման և էկոլոգիական որոշումների կայացման գործընթացում հանրության արդյունավետ մասնակցության կարևորությունը՝ մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման էկոլոգիական և կենսամշակութային հետևանքների կապակցությամբ»:

2023 թվականի սեպտեմբերին մոտ 120 000 հայ բռնի տեղահանվեց Արցախից և վերաբնակեցվեց Հայաստանում։

Տեղահանությունը հանգեցրեց ոչ միայն տների, գույքի և ապրուստի միջոցների կորստի, այլև համայնքների և նրանց պատմական բնակավայրերի բնական, մշակութային ու սոցիալական միջավայրի միջև սերունդների ընթացքում ձևավորված կապերի խզմանը։ Այս գիտելիքների կրողների բռնի հեռացումը կարող է վտանգել դրանց հետագա կիրառման և ապագա սերունդներին փոխանցման հնարավորությունը, ինչն ազդում է նաև շրջակա միջավայրի պահպանության հնարավորությունների վրա։ Ավանդական գյուղատնտեսությունը, ոռոգման և ջրամատակարարման համակարգերը, անտառներն ու արոտավայրերը, սրբավայրերը, ինչպես նաև գյուղական բնակավայրերի հետ կապված մշակութային սովորույթները միասին կազմում են եզակի կենսամշակութային համակարգ։ Դրա կործանումը նշանակում է կենսամշակութային բազմազանության կորուստ։

Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան ընդգծում է այն ավանդական գիտելիքների և փորձառության պահպանման կարևորությունը, որոնք նպաստում են կենսաբազմազանության պահպանմանն ու կայուն օգտագործմանը, ինչպես նաև դրանց կրողների մասնակցությանն ու հավանությանը: 2022 թվականին ընդունված Կունմին-Մոնրեալի կենսաբանական բազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը շեշտում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների արդյունավետ մասնակցության անհրաժեշտությունը կենսաբազմազանությանն առնչվող որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև նրանց իրավունքների հարգումը:

Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչության, ավանդական գիտելիքներն ու փորձը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կոչ ենք անում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին և COP-17-ի մասնակիցներին.

պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին,
ապահովել տեղահանված համայնքների բովանդակային մասնակցությունը էկոլոգիական հետազոտությունների, բնապահպանական նախաձեռնությունների և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը,
ընդգծել էկոլոգիական նպատակների և մարդու իրավունքների պաշտպանության փոխկապակցվածությունը,
շարունակել տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության հարցերի քննարկումը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում՝ հաշվի առնելով կացարանի, սեփականության, մշակութային ժառանգության և բնական միջավայրի հետ կապված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
Մենք կոչ ենք անում COP-17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել կենսաբազմազանության պահպանման, մշակութային հաջորդականության և մարդու իրավունքների փոխկապակցվածության համատեքստում, ինչպես նաև արցախահայերի՝ դեպի պատմական Հայրենիք հավաքական, անխոչընդոտ և անվտանգ վերադարձի իրավունքի համատեքստում»,- ասվում է ուղերձում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընտրություններից առաջ Փաշինյանի ռեպրեսիվ շղթան․ 6 կալանավորված, 4-ը՝ տնային կալանքի տակ

Ընտրություններից առաջ Փաշինյանի ռեպրեսիվ շղթան․ 6 կալանավորված, 4-ը՝ տնային կալանքի տակ Sat, 07 Nov 2026…

9 րոպե ago

Նիկոլի վարպետաց դասերը եւ ՔՊ-ի տնային առաջադրանքները

Նիկոլի վարպետաց դասերը եւ ՔՊ-ի տնային առաջադրանքները Sat, 07 Nov 2026 17:45:52 +0400 Նոյեմբերի 5-ի…

24 րոպե ago

Վենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջ

Վենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջ Sat, 07 Nov 2026 17:37:29…

32 րոպե ago

Կարգուկանոնի ապահովման համար կներգրավեն 70 հազար ոստիկան

Կարգուկանոնի ապահովման համար կներգրավեն 70 հազար ոստիկան Sat, 07 Nov 2026 17:30:09 +0400 Այսօր՝ նոյեմբերի…

39 րոպե ago

Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությունից առաջ արցախցիները ժողով են արել

Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությունից առաջ արցախցիները ժողով են արել Sat, 07 Nov 2026 17:15:36 +0400 Երեկ…

54 րոպե ago

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի Sat, 07 Nov 2026 17:00:49 +0400…

1 ժամ ago